Գլխավոր Հոդվածներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի գերհագեցած ծրագիրը

Հայաստանի ամերիկյան համալսարանի գերհագեցած ծրագիրը՝ Newmag Summer Fest-ին (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ի գրքի ամառային փառատոնին՝ հուլիսի 16-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հանդես է գալու կրթական ու ուսուցողական ծրագրերով։ Գլխավոր միջոցառումը նախատեսված է Ground Hall-ում, որտեղ տեղի կունենա համալսարանի պանելային քննարկումը՝ «Շարունակական կ

Ո՞րն է շարունակական կրթությունը, որքանո՞վ է այն կարևոր մարդու զարգացման գործում, ինչպե՞ս է այն անդրադառնում մարդու կենսամակարադակի վրա, ինչպե՞ս պետք է Հայաստանում կրթությունը դարձնել շարունակական՝ այս թեմաների վերաբերյալ Հայաստանի ամերիկյան համալսարանը 15։00֊ին հրավիրում է բոլորին Ground Hall սրահ մասնակցել «Շարունակական կրթության դերը փոփոխվող աշխարհում» թեմայով պանելային քննարկումանը։ Պանելին ելույթ են ունենալու ՀԱՀ-ի ՝ Մանուկյան Սիմոն Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը, Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար Վահրամ Տեր֊Մաթևոսյանը, Շարունակական կրթության բաժնի տնօրեն Անուշ Եդիգարյանը և Ընդունելության գրասենյակի տնօրեն Մեղրի Քոշյանը։ Քննարկումը կվարի ՀԱՀ-ի շրջանավարտ Նարե Հարությունյանը։ 

 

Իսկ 16։00-ին արդեն Ընդունելության գրասենյակի ներկայացուցիչները «Բաց քննարկում ՀԱՀ-ի բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրերի վերաբերյալ»-ի շրջանակում փառատոնի մասնակիցներին կներկայացնեն համալսարանի ծրագրերը, ֆինանսական համակարգի ճկունության և բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրվող օժանդակությունների մասին։

  

Ժամը 16։00-ից սկսած ՀԱՀ-ի Բաց կրթության գրասենյակը հանդես կգա հետաքրքրիր և օգտակար միջոցառումներով՝

 

16:00-16:30 - Անգլերենի բառային խաղեր

16:30- 17:00 - Եկեք խոսենք անգլերեն միասին

17:00-17:30 - Ամեն ինչ TOEFL iBT և SAT/ACT քննությունների վերաբերյալ, TOEFL iBT and SAT/ACT Q/A 

17:30-18:00 - Սովորենք անգլերեն՝ խաղերի միջոցով

Բոլոր հարցերի պատասխաններով կարող եք մոտենալ համալսարանի Expo տաղավար, որտեղ աշխատակիցները լինելու են ամբողջ օրվա ընթացքում ու բաց՝ ցանկացած քննարկման։  Իսկ փոքրիկ այցելուների համար հեքիաթի ժամ՝ անգլերենով։

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Արդեն մի քանի տարի Newmag-ն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը պարբերաբար գործակցում եմ միմյանց հետ։ Հրատարակչության բեսթսելլերներից մի քանիսը թարգամանել են համալսարանի դասախոսներն ու ուսանողները։ Նոր գրքերից մեկի շնորհանդեսն էլ տեղի կունենա Newmag Summer Fest-ին։

Հուլիսի 16-ին Newmag-ն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը սպասում են ձեզ Երազ այգում՝ գրքատոնի։ 

Փառատոնի մասին կարդացեք նաև

Տարածել