Newmag Summer Fest-ին տեղի կունենա բուլղարական գրական հայտնության՝ Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկան» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի աջակցությամբ Newmag-ը ներկայացնում է ևս մեկ գործ՝ Նոբելյան մրցանակի հավակնորդ ու բուլղարացի ժամանակակից ամենահայտնի գրող Գեորգի Գոսպոդինովի վեպը: Բուլղարիայի հնարավոր բոլոր գրական մրցանակներին արժանացած վեպը լույս է
Գեորգի Գոսպոդինովը գրող է, բանաստեղծ, գրականագետ և գրաքննադատ։ Գրական ասպարեզում հայտնի է դարձել 1992-ին, երբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն. «Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել տատս, որը Մարկեսի պես էր պատմում պատմությունները։ Իհարկե երբեք Մարկես չէր կարդացել։ Բայց այն մեթոդը, որով տատս էր պատմում, կախարդական ռեալիզմն էր»:
Խորհրդային Միության փլուզումից հետո Գոսպոդինովը մեկն է բուլղարացի այն հեղինակներից, որոնց ստեղծագործությունները սկսեցին թարգմանել եվրոպական լեզուներով։ Նա բուլղարական գրականությունը դուրս բերեց արևմտյան երկրների շուկա։ Հիմա նրա վեպերը մասնակցում են եվրոպական ամենահեղինակավոր գրական մրցանակաբաշխություններին։
Ի սկզբանե Գոսպոդինովը մտադրի էր գրել միայն բուլղարացիների տրտմության մասին, որովհետև համարում էր, որ այն առանձնահատուկ երևույթ է՝ հատուկ միայն բուլղարացիներին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ թախիծն ավելի ընդգրկուն է դարձել։ Ընթերցողներին միանգամից գրավեց Գոսպոդինովի արտասովոր ոճը։ Նա պատմությունները պատմում է ոչ գծային եղանակով։
Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը
- Տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)
- Տեղի կունենա իսպանացի ամենահայտնի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» էպիկական վեպի շնորհանդեսը
- Տեղի կունենա 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» փորձագիտական հետազոտությունների գրքի շնորհանդեսը
Գոսպոդինովը փորձել է վերլուծել ու հասկանալ բուլղարական տրտմության ակունքը: Տրտմության ֆիզիկան միայն անխինդ ու անուրախ կյանքի մասին չէ՝ այն նաև զվարճալի վեպ է։ Հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետևանքներն ու կոմունիստական Բուլղարիայի տաղտուկը։
Սա Խորհրդային Միության փլուզումից հետո բուլղարական առաջին վեպն էր, որ թարգմանվել է 22 լեզվով։ Գրական այս գործը բուլղարերենից հայերեն է թարգմանել Գոհար Աբովյանը, խմբագիրն Աննա Բախշյանն է: «Տրտմության ֆիզիկա» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի ամառային փառատոնին՝ հուլիսի 16-ին, ժամը 18:00-ին, Երազ այգու Ground Hall սրահում:
Փառատոնի մասին կարդացեք նաև
- Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)
- Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
- Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Ամառվա ամենագրքային փառատոնի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է(լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ին ուղիղ կեսօրին կսկսվի մանկական հագեցած ծրագիրը
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
