Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի կունենա 44-օրյա պատերա

Newmag Summer Fest-ին տեղի կունենա 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» փորձագիտական հետազոտությունների գրքի շնորհանդեսը(թրեյլեր)

newmag-y-n

«Փոթորիկ Կովկասում» գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմին: Գրքում տեղ գտած նյութերը վերաբերում են 2020-ի սեպտեմբերից նոյեմբեր տեղի ունեցած իրադարձություններին: Աշխատության առանցքում են հայտնվել հայ-ադրբեջանական զինված հակամարտության հիմնական պատճառները, դրան

2018-ին Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը հրապարակեց «Փոթորկի սպասումով. Հարավային Կովկաս» հետազոտությունը՝  Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վիճակի և հեռանկարի վերաբերյալ։ Աշխատանքում ներկայացված էին Հարավային Կովկասի առանցքային խաղացողները և Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները, վերահաս ռիսկերն ու սպառնալիքները: Այդ ժողովածուին հաջորդեց «Փոթորիկ Կովկասում» աշխատությունը, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում է Newmag-ը:

«Փոթորիկ Կովկասում» գիրքը միջազգային փորձագետների թիմային աշխատանքի արդյունք է, որն ի մի է բերել Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։ Յուրաքանչյուր հոդվածի հեղինակ խոսում է իր անունից կամ իր երկրի շահերի տեսանկյունից։ Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին, և որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են։  

Աշխատությունում պատերազմի բոլոր կողմերն իրենց տեսանկյունից ներկայացնող տարբեր երկրների փորձագետների հոդվածների ժողովածուն հնարավորություն է տալիս ստանալ բավական ամբողջական պատկեր 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ հեղինակների, բոլոր ուղղակի և անուղղակի մասնակիցները՝ բացառությամբ հայկական կողմի, օգուտ են քաղել բացված «հնարավորությունների պատուհանից»։ 

                                                

«Փոթորիկ Կովկասում» գիրքն օգտակար նյութ է հատկապես  ռազմական փորձագետների, քաղաքագետների, լրագրողների՝ բոլոր նրանց համար, որոնք մասնագիտորեն զբաղվում են ազգային և ռազմական անվտանգության խնդիրներով, ինչպես նաև՝ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների, բուհերի ուսանողների և ասպիրանտների համար։ Գիրքը Newmag-ը ներկայացնում է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում:

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Գրքի թարգմանիչը լրագրող, Սիվիլնեթի ղեկավար Կարեն Հարությունյանն է։ Գիրքը հրատարակվել է Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ։  

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, հուլիսի 16-ին, ժամը 13:00-ին, Երազ այգու Ground Hall սրահում:

Փառատոնի մասին կարդացեք նաև

Տարածել