Ամառվա ամենագրքային փառատոնի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է(լուսանկարներ)
Newmag-ի ամառային փառատոնի օրն անփոփոխ է՝ հուլիսի 16-ին: Մի ամբողջ օր տեղի են ունենալու պանելային քննարկումներից մինչև գրքերի շնորհանդեսներ, մրցույթներ ու գրքի տոնավաճառ, ավարտին՝ համերգային ծրագիր: Newmag Summer Fest-2022-ի գլխավոր հովանավորը Ucom ընկերո
Այս տարի ամառային փառատոնի գլխավոր հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական ու գիտական բազմաթիվ ծրագրեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարները:
Հաշվի առնելով ընկերության սոցիալական և կրթական բաղադրիչի հանդեպ բարձր պատասխանատվությունը՝ «Յուքոմը» համաձայնեց դառնալ նաև ամառային փառատոնի գլխավոր հովանավոր: Ամառային փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հեղինակների հետ, ներկայացնել նոր գրքեր և ընթերցասերների համար ստեղծել գրքի մեծ տոն: Մինչև փառատոնը «Յուքոմն» անցկացնելու է նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում հաղթողները հենց փառատոնի օրը կստանան Newmag-ի գրքերից:
Գրքատոնի հասցեն Երազ այգին է: Փառատոնը մեկնարկելու է ուղիղ կեսօրին և տևելու մինչև կեսգիշեր։ Զուգահեռ բոլոր սրահներում ընթանալու են տարբեր միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ և պանելային քննարկումներ, հանդիպում հեղինակների հետ և հատուկ ծրագիր փոքրիկների համար:
Փառատոնն ունի 4 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Մեծ սրահում նախատեսված են շնորհանդեսներ ու մրցանակաբաշխություն, երկրորդ սրահում՝ գրադարան-սրճարանում՝ հանդիպում հեղինակների հետ և փորձագիտական քննարկումներ, երրորդ սրահում՝ պարտեզում լինելու է մանկական ծրագիր։ Իսկ չորրորդն իհարկե երաժշտական սրահն է, որտեղ լինելու է երեկոյան համերգ։
Կարդացեք նաև
- Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)
- Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
- Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)