BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հանդեպ պ

ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է սեփական փոխնախագահի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատճառը կոռուպցիոն սկանդալին մասնակից լինելն է, որը ԵԽԽՎ-ն բացահայտել է մոտ մեկ ամիս առաջ:

Վեհաժողովի հաշվետվությունն ասում է, որ Բաքուն փորձել է կաշառել պատգամավորներին կազմակերպությունում սեփական շահերի լոբբինգի նպատակով:

Պատժամիջոցներ են կիրառվել նաև ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Jordi Xuclà) (երկուսն էլ Իսպանիայի ներկայացուցիչներ են) և Չեզար Պրեդայի նկատմամբ: Նրանք բոլորն էլ մեղադրվում են Վարքի կանոնակարգի լուրջ խախտման համար և զրկվել են ԵԽԽՎ անդամների՝ կանոններով նախատեսված բոլոր իրավունքներից բացի ձայնի և բանաձևեր նախաձեռնելու իրավունքներից:
*2018թ-ի ապրիլին հրապարակվեց անկախ քննչական խմբի 198-էջանոց հաշվետվությունը, որում խոսվում էր «հօգուտ Ադրբեջանի կոռուպցիոն գործողությունների» մասին: Ներկայիս պատգամավորներից հաշվետվությունում, նշվածներից բացի, կա նաև Ավստրիայի ներկայացուցիչ Ստեֆան Շեննախի անունը: Ապրիլի 22-ին ԵԽԽՎ բյուրոն հաշվետվությունում ներառված պատգամավորներին խնդրել էր կասեցնել վեհաժողովի աշխատանքին իրենց մասնակցությունը:
Դա նշանակում է, որ նրանք չեն կարող


  • զեկույցներ կազմել և դիտորդություն անել ընտրություններին,

  • զբաղեցնել վեհաժողովի նախագահի կամ փոխնախագահի, ԵԽԽՎ կոմիտեի կամ ենթակոմիտեի նախագահի պաշտոնները,

  • վեհաժողովը կամ դրա կոմիտեները ներկայացնել միջոցառումներին,

  • հարցումներ ուղարկել ԵԽ գործադիր իշխանություն:


Բաքվում կայացած բրիֆինգին Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառումն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձ է:
«Մենք բազմիցս ականատես ենք եղել այդ կազմակերպությունում Ադրբեջանի հանդեպ կիրառվող երկակի ստանդարտների: Այդ պատճառով էլ պատժամիջոցների մասին որոշումը ոչ մի հիմք չունի, այն ակնհայտ կանխակալ է», – ասել է խորհրդարանականը:


Կարդացեք նաև.



Ագրամունտի դեմ պատժամիջոցները կիրառվել են 10 տարով, Շուկլայի, Չեզար Ֆլորին Պրեդայի և Սամեդ Սեիդովի հանդեպ՝ 2 տարով:
ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ Վլադիմիր Արիևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «կոմիտեն համաձայնել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտությանը, թեև իրավաբանորեն նրանց մեղքը դեռ ապացուցված չէ»:
«ԵԽԽՎ ընթացակարգի կանոնների կոմիտեի որոշումը կարևոր նշանակություն ունի վեհաժողովում իրավիճակի առողջացման համար, որտեղ վերջին 7-8 տարվա ընթացքում լայնորեն տարածված է կաշառելու պրակտիկան հօգուտ առանձին հետխորհդային պետությունների իշխանությունների՝ այդ թվում Ադրբեջանի: Եվրախորհուրդը պատժիչ մարմին չէ, այդ պատճառով էլ խոսքը տվյալ դեպքում գնում է սկանդալում ներառված անձանց քաղաքական և բարոյական պատասխանատվության մասին», – «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է Անար Մամեդլին:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել