BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գիտնականները պարզել են վատ ու տհաճ հիշողություններ

Գիտնականները պարզել են վատ ու տհաճ հիշողություններից ազատվելու միջոցը

Հիշողությունների երկարատեւ պահպանումը պայմանավորված է  նեյրոնների միջեւ  առկա ուժեղ կապերով:  Գիտնականներն ապացուցել են, որ թուլացնելով այդ կապերը, հնարավոր է փոխել որոշակի հիշողություններ:


Ուսումնասիրության ժամանակ  հետազոտողները խթանեցին երկու զգայական նեյրոնների աշխատանքը, որոնք կապված էին մեկ ուրիշ շարժիչ նեյրոնի հետ:  Նպատակը երկու հիշողությունների ստեղծումն էր, մեկը ` ասոցացված, այսինքն հիշողություն, որը կապված է  կոնկրետ իրադարձության հետ և 2-րդը՝  ոչ ասոցացված, այսինք հիշողություն, որն իրադարձության հետ կապվում էր  անուղղակիորեն: Գիտնականները փորձը  բացատրում են հետևյալ օրինակով՝ մարդը քայլում է մութ արահետով եւ դառնում է խուլիգանության զոհ,  դրանից հետո   փոստարկղ է տեսնում :








Խաբեության ու խուլիգանության զոհ դառնալու հիշողությունը   հանդիասանում է ասոցացված հիշողություն, որն անմիջականորեն կապված է դեպքի հետ,  իսկ փոստարկղն իրադարձության հետ անմիջական կապ չունենալով՝ ամեն անգամ կարող է հիշեցնել տհաճ պատահարի մասին:  Երկարատև ուսումնասիրությունից պարզվեց, որ  ասոցիատիվ և ոչ ասոցիատիվ հիշողությունների կապը  կարելի է ջնջել՝ արգելափակելով իրարից տարբեր 2 սպիտակուցային մոլեկուլկների կապը: 


Իհարկե դա չի նշանակում, որ դուք կարող եք ձեր հիշողությունից ջնջել գրքի կամ ֆիլմի ավարտը, որը ձեզ դուր չի եկել, բայց այն վատ հիշողությունները, դեպքերն ու դեմքերը, որոնք շատ բացասաբար են անդրադառնում ձեր ինքնազգացողության  և բարեկեցության վրա, կարելի է մեղմել կամ ինչ-որ լուծում  գտնել դրանց դեմ: Ջնջելով ոչ ասոցիատիվ հիշողությունները՝ կարել է  թեթևացնել  տագնապայնությունն ու անհանգստությունը: Հստակ ու կոնկրետ կերպով իզոլացնելով  այն մոլեկուլները, որոնք պատասխանատու են ոչ ասոցիատիվ հիշողության համար՝ մենք կարող ենք շատ արդյունավետ դեղամիջոց պատրաստել, որը կբուժի անհանգստությունը, տագնապայնությունն ու վախերը, միաժամանակ՝  չվնասելով ու չազդելով հիվանդի մյուս հիշողությունների վրա:


IFLSCIENCE

Տարածել