FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ անել, եթե բանկն արգելափակել է քարտը

Ի՞նչ անել, եթե բանկն արգելափակել է քարտը

Ի՞նչ է նշանակում քարտի արգելափակում


Դեբետային քարտի արգելափակումը նշանակում է ցանկացած գործողության արգելք: Դուք չեք կարողանա այդ քարտով վճարում կատարել ո՛չ սուպերմարկետում, ո՛չ ինտերնետային խանութում: Քարտը դադարում է գործել ու վերածվում է անպիտան պլաստիկի:
Այն կարող է արգելափակել քարտապանը, բանկը կամ վճարային համակարգը:

Ի՞նչ պատճառով կարող է քարտն արգելափակվել


Քարտով ոչ ստանդարտ գործարքի հետևանքով

Բանկը կարող է արգելափակել քարտը, եթե կասկած առաջանա, որ դրանից փորձում են գումար հանել առանց քարտապանի իմացության:
Օրինակ, քարտով փորձում են վճարել արտասահմանյան սրճարաններից մեկում, թանկարժեք գնում կատարել կամ գումար դուրս գրել արտասահմանում: Ալգորիթմը վերահսկում է բոլոր գործողություններն ու ոչ ստանդարտ գործարքի դեպքում համարում է, որ քարտը հայտնվել է կեղծարարի մոտ:
Այդ դեպքում բանկը կապ է հաստատում քարտապանի հետ ու խնդրում վերահաստատել գործարքը: Եթե հնարավոր չի լինում կապվել քարտապանի հետ, եթե քարտապանն անհասանելի է, ապա քարտն անմիջապես արգելափակվում է ու քարտապանը ստանում է sms հաղորդագրություն:

Քարտի պատճենահանման դեպքում


Քարտը կարող են արգելափակել, եթե նույնիսկ այն չի օգտագործվել ոչ ստանդարտ օպերացիաների համար: Դրա համար բավական է, որ կասկած առաջանա, թե կեղծարարները փորձել են պատճենահանել քարտը սքիմինգային սարքերի օգնությամբ, բանկոմատներում, խանութներում, սրճարաններում:
Դա վերահսկում են Visa և Mastercard վճարային համակարգերը: Եթե կասկած կա, որ քարտը փորձել են կեղծել, ապա բանկին խնդրում են, որ այն արգելափակվի:

3 անգամ անընդմեջ հավաքել եք սխալ փին կոդ


Սա նույնպես պատճառ է քարտն արգելափակելու համար: Բանկը կարծում է, որ սխալ փին կոդը հավաքում է ոչ թե քարտապանը, այլ օտար մեկը և կասեցնում կամ սահմանափակում է քարտի գործողությունները: Այն կրկին կսկսի գործել 24 ժամ անց:

Եթե սպառվել է քարտի գործողության ժամկետը


Ամիսն ավարտվել է, քարտի գործողության ժամկետը՝ նույնպես, իսկ դուք մոռացել եք այդ մասին: Բանկի համապատասխան բաժնում ձեզ արդեն սպասում է նորը: Հինը այլևս չի աշխատի:

Եթե բանկը ենթադրում է, որ ձեր քարտի միջոցով գումար են կանխիկացնում


Քարտի վրա պարբերաբար խոշոր գումար փոխանցելն ու այդ գումարի կանխիկացումը կարող է բանկի համար հիմք հանդիսանալ ենթադրելու, թե կանխիկացնում եք գումարն ու զբաղվում եք անօրինական գործունեությամբ: Բանկը հետևում է նմանատիպ օպերացիաներին ու արգելափակում քարտը (այո, դա օրինական է):
Դատարանի որոշմամբ
Քարտը և բանկային հաշիվը կարող է արգելափակվել, եթե դուք պարտքեր ունեք: Այս կերպ, դատարանի միջոցով կարելի է հասնել պարտքի մարմանը:

Ինչ անել, եթե քարտն արգելափակվել է


Զանգահարեք բանկ: Բանկի հեռախոսահամարը նշված է քարտի հակառակ կողմում կամ կայքում: Բանկի աշխատակիցը կհարցնի անձնագրի տվյալներն ու գաղտնաբառը, հետո էլ կհարցնեն արգելափակման պատճառը:
Որոշ բանկեր համարի տոնային հավաքի դեպքում ունենում են արգելափակման ու ապարգելափակման կոճակ, եթե ձեր բանկը չունի այդ ֆունկցիան, ապա ուղղակի սպասեք օպերատորի պատասխանին:
Եթե քարտն արգելափակել է բանկը, ապա դուք կվերահաստատեք ձեր գնումները, քարտը կրկին կվերականգնեն: Եթե բանկն արգելափակել է քարտը՝ գումարի ապօրինի կանխիկացման կասկածանքով, ապա ձեզ կխնդրեն փաստաթղթեր ներկայացնել, որոնք կհաստատեն ստացած գումարի օրինականությունը: Ստուգումից հետո արգելափակումը կկասեցնեն:

Ինչպե՞ս գումար ստանալ արգելափակված քարտից


Եթե բանկ զանգահարելուց հետո ձեր քարտը դեռ արգելափակված է, հոգ չէ. դուք ամեն դեպքում կարող եք գումար ստանալ: Օրինակ, բջջային հավելվածի միջոցով:
Խոսեք բանկի հետ, եթե ձեզ շտապ գումար է անհրաժեշտ, ապա բանկի աշխատակիցը կարող է ժամանակավորապես հանել արգելանքը: Դրա համար հեռախոսով բացատրեք օպերատորին, որ այլ քարտ չունեք, բայց գումարը ձեզ շտապ է անհրաժեշտ:


Կարդացեք նաև․



Ինչպե՞ս խուսափել քարտի արգելափակումից


Հաճախ արգելափակում են ոչ ստանդարտ օպերացիաների պատճառով: Նման իրավիճակում չհայտնվելու համար նախապես տեղեկացրեք բանկին հնարավոր գործուղման մասին, կամ արտասահման հանգստի մեկնելուց առաջ: Եթե ծրագրում եք այցելել մի քանի երկիր, ապա ցանկալի է նշել այդ վայրերը:

Ձևակերպեք հավելյալ քարտ


Հիմնական քարտին կցեք նաև հավելյալը, այսպես դուք կունենաք 2 քարտ, բայց 1 հաշիվ: Եթե քարտերից մեկն արգելափակվի, ապա կօգտագործեք երկրորդը:

Վճարեք կանխիկ


Եթե չեք վստահում մատուցողին կամ գանձապահին, ապա ուղղակի կանխիկ վճարեք, եթե չունեք կանխիկ գումար, ապա հետևեք, որ մատուցողը կամ գանձապահը ձեր քարտն օգտագործեն ձեր աչքի առջև և որևէ պարագայում հեռու չտանեն:

Գումարը կանխիկացրեք բանկում


Կեղծարարներն ու գողերը օգտագործում են սքիմինգային համակարգերը և քարտերի կրկնօրինակն են ստեղծում: Թյուրիմացություններից խուսափելու համար գումարը կանխիկացրեք բանկում: Մի օգտվեք փողոցային բանկոմատներից, գումարը հանեք միայն լավ լուսավորված վայրերում, փին կոդը հավաքելիս ստեղնաշարը ձեռքով փակեք:

LIFEHACKER


 


Նյութը կարող եք քննարկել newmag-ի Telegram ալիքում: 





 

Տարածել