Արցախյան պատերազմի մասին «Կյանքի նյարդը» վեպը կրկին բեսթսելլեր է
«Երևանյան բեսթսելեր» նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների: Newmag-ի «Կյանքի նյարդը» գիրքը կրկին հայտնվել է լավագույն տասնյակում։ Այս վեպի հայերեն տարբերակը մեր հրատարակչությանը ներկայացրել էր արցախյան 3-րդ պատերազմը սկսվելուց շաբաթներ առաջ։ 1990-ականներն ու արցախյան պատերազմն առաջին կուրսեցու աչքերով գիրքը հիմա առավել քան արդիական է դարձել։
Հայ ժողովրդի ամենակարևորագույն հաղթանակների, հերոսների, երազանքների մասին է Արման Սաղաելյանի «Կյանքի նյարդը» գիրքը։ Գործ, որի կարևորագույն էջերը հեղինակը գրել է պատերազմից վերադառնալուն պես, բայց հրատարակելու մասին մտածել տարիներ անց միայն։ Այստեղ պատկերված դրվագները, հերոսներն ու իրադարձությունները պատկերված են երկու երիտասարդ ընկերոջ հարաբերություններին զուգահեռ։Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին:
Այս գրքում բոլոր անհատների «կյանքի նյարդով» է հյուսված ամբողջ հասարակության «նյարդային համակարգը», յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը։
Ըստ գրողի, վիպակում չկան կեղծ պերսոնաժներ, հորինված դեպքեր. «Գրքում չես գտնի ոչ մի հնչեղ անուն, թեև այն տարիներին շփվել եմ հայտնի դեմքերի հետ, որոնք այժմ բավականաչափ ազդեցիկ և հայտնի դեմքեր են։ Այս գրքում բոլոր անհատների «կյանքի նյարդով» է հյուսված ամբողջ հասարակության «նյարդային համակարգը», յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը»։
Կարդացեք նաև
- Newmag-ն այցելել է «Կյանքի նյարդը» վեպի արցախյան գյուղ, նկարահանել հայտնի տունն ու բնակչներին
- Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում
- Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին
- Պատերազմի օրերին «Կյանքի նյարդը» վեպը դարձել է երևանյան բեսթսելլեր
Արցախյան պատերազմի մասին այս վիպակում ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը:
Եվ ինչպես երեք տասնամյակ առաջ, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ գրքի հեղինակը հայտնվեց Արցախում։ Այս անգամ որպես լրագրող։
«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների, դրանցից ամենակարևորի՝ Արցախյան ազատամարտի բոցերում հայտնված պատանիների մասին է։ Այս գրքում շատերը կտեսնեն իրենց, կկարդան զոհողությունների, զրկանքների մասին, կծանոթանան հերոսների հետ, ովքեր իրենց լուման են բերել ընդհանուր գործին, որոշներն էլ իսկական առաքելություն կատարել ու զոհել կյանքը։
Արման Սաղաթելյան
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞վ էր զբաղված և ինչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիներին: Զգու՞մ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը: Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի երկրի համար ամենաբարդ ժամանակներում: Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սև ու սպիտակ չէ , ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլև ցրտի և մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձևակերպմամբ՝ տանելի էր:
Այս գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է: Նրանք ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: Արցախյան պատերազմը նկարագրված է ականատեսի աչքերով. ոչինչ չափազանցված չէ՝ ո՛չ վախը, ո՛չ համարձակությունը, ո՛չ մահը, ո՛չ էլ պայքարը: Չլդրանի համար մղված մարտը բախտորոշ է եղել, քանի որ դարձել է պատերազմի ամբողջ ընթացքի բեկումնային պահերից մեկը: 1993-ի փետրվարի 5-ին Չլդրանի ազատագրմանը հաջորդել են հայկական ուժերի գարնանային լայնածավալ հակահարձակումը և Մարտակերտի շրջանի ամբողջական ազատագրումը: