JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Իսկապե՞ս թքել ենք բոլորս. միջազգային բեսթսելլերը գ

Իսկապե՞ս թքել ենք բոլորս. միջազգային բեսթսելլերը գնահատել են հայտնի հեղինակները

Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Մարդիկ գնեցին նրա գիրքը՝ հույսը չկորցնելու նուրբ արվեստին տիրապետելու համար: Նրա բանաձևը պարզ է. ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու մի կորցրեք աշխարհի հետ կապը:
«Եթե ամեն ինչ վատ է, դեռ չի նշանակում, որ դուք էլ պետք է վատ լինեք: Մարկ Մենսոնի գիրքը զինված շտապօգնություն է ավելի լավ կյանքի ձգտողների համար: Այն է, ինչ հիմա պետք է բոլորիս»:

Ռայան Հոլիդեյ
բեսթսելլեր գրող


Թքել ենք բոլորսե գիրքը Մենսոնը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:
«Սա գոյաբանական բարդագույն խնդիրների մասին պարզ լեզվով պատմող բացառիկ գիրք է»:

Սքոտ Բերի Կաուֆման
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր


Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ:
«Այս գիրքը հաստատապետ կստիպի ծիծաղել, կասկածի տակ դնել իմացածը և փոխել կյանքը»:

 Նիր Էյալ
բեսթսելլեր գրող





Կարդացեք նաև.
«Թքել ենք բոլորս» գրքի շնորհանդեսը՝ ֆոտոշարքով
Ինչպե՞ս «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլեր դարձավ Հայաստանում (տեսանյութ)
20 նոթ՝ թքած ունենալու նուրբ արվեստի մասին


Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը:

«Սա գիրք-հակաթույն է մեր ժամանակների հոգևոր արատների դեմ: Այն լի է ծիծաղով, կիրառելի խորհուրդներով ու փիլիսոփայական մտքերով»:


Էրիկ Բարկեր
բեսթսելլեր գրող


Մինչև բոլորը սարսափում են աշխարհի չարիքներից, Մենսոնը սովորեցնում է, թե ինչպես անտեսել կյանքի մութ կողմը: Այժմ պետք է ոչ մայն թքած ունենալ, այլ նաև հույսը չկորցնել:
[embed]https://www.youtube.com/watch?v=sbNDIY2lKGc[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել