BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայտնի են սեպտեմբերի բեսթսելլերները. Յուրաքանչյուր

Հայտնի են սեպտեմբերի բեսթսելլերները. Յուրաքանչյուր 2-րդ գիրք Newmag-ինն է

newmag-y-n

Որոնք են աշնան առաջին ամսում գրախանութներում ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերը։ «Երևանյան բեսթսելեր» նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն 10-յակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։ Լավագույն 10-յակի հնգյակը գլխավորում են  Newmag հրատարակչության գրքերը։ Առաջին հորիզոնականներում Յուվալ Նոյ Հարարիի երկու գրքերն են, որոնք ամբողջ աշխարհում ևս վայելում են մեծ պահանջարկ։

Սեպտեմբերին ընթերցողներն ամենաշատը գնել են Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը» գիրքը։ Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Լավագույն 10-յակի հնգյակը գլխավորում են  Newmag հրատարակչության գրքերը։

Հարարիի հաջորդ գիրքը ևս դարձել է բեսթսելլեր։ «XXI դարի 21 դասերը» երրորդ տեղում է: Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատևմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների և իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով և անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: 21 գլուխներում, որոնք և՛ դրդում են ընդվզել, և՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, և ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ:

Newmag -ն ամռանը ներկայացրեց Անի Քոչարի «Հանձնվել չկա» ստեղծագործությունը, որը գրախանութներում հայտնվելուն պես դարձավ ամենապահանջված գործերից։ 2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր է։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, որի վրա կարմիր ժապավենով Անին գրել գրել էր՝ հանձնվել չկա որևէիցէ պարագայում։

Newmag-ի ցանկացած գիրք իր կողքով անտարբեր չի թողնում անցնել և ոչ մի ընթերցողի։

Բեսթսելլերների ցանկում շարունակում է մնալ Մարկ Մենսոնն իր գործերով։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքով հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։

Վաճառված գրքերի ցանկում բարձր ցուցանիշներ է գրանցել Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը: Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ աղջիկը։

Newmag-ի ցանկացած գիրք իր կողքով անտարբեր չի թողնում անցնել և ոչ մի ընթերցողի՝ մենք ներկայացնում ենք համաշխարհային բեսթսելլերներ կամ հայ հեղինակի գործեր, որոնք կհուզեն, կհետաքրքրեն ու մտածելու տեղիք կտան գրական տարբեր ճաշակներ ունեցող ընթերցողներին։

Տարածել