BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 միլիարդատերեր, ովքեր նույնիսկ չեն ավարտել դպրոց

10 միլիարդատերեր, ովքեր նույնիսկ չեն ավարտել դպրոցը

Ամանսիո Օրտեգա


Իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգան՝ Zara, Massimo Dutti, Oysho բրենդերի այժմյան սեփականատերը, ուսումը կիսատ է թողել 13 տարեկանում։ Հայրն աշխատում էր երկաթգծում, իսկ մայրն աղախին էր։ Սոցիալապես անապահով վիճակը նրան ստիպում է ուսումը թողնել կիսատ ու աշխատել սկզբում որպես առաքիչ, ապա La Maja արդուզարդի խանութում՝ որպես վաճառող։ Որոշ ժամանակ անց երիտասարդ ու ապագա միլիարդատեր Օրտեգան որոշում է զբաղվել հագուստի արտադրանքով, գնում է ոչ շատ թանկարժեք նյութեր ու կարում այնպիսի հագուստներ, որոնք մատչելի ու հասանելի են բոլորին։
Ձեռնարկատիրոջ հոտառությունն ու աշխատասիրությունը կրթությանը գերազանցում են։ 1975 թվականին Օրտեգան իր կնոջ հետ բացում է առաջին խանութը Zara անվանումով ու շուտով նրանց եկամուտը զգալիորեն մեծանում է։

Լի Կաշին


Լի Կաշինը դպրոցը լքել է 14 տարեկանում, երբ հայրը մահանում է ու ընտանիքի հոգսը ծանրանում է երիտասարդի ուսերին։ Սկզբում վաճառում է ժամացույցների փոքրիկ գոտիներ, ապա տեղավորվում է պլաստմասսայե ծաղիկներ արտադրող գործարանում։
Օրական 16 ժամ աշխատող պատանին 7 տարվա ընթացքում կարողանում է այնքան գումար հավաքել, որը բավականացնում է պլաստիկա արտադրող փոքրիկ գործարան բացել։ Շուտով Լի կաշինը մեծ ձեռքերումներ է ունենում բիզնեսի ոլորտում ու հսկայական գումարներ տրամադրում կրթական հաստատություններին։

Ֆրանսուա Պինո
 Մի անգամ Ֆրանսուա Պինոն խոստովանում է, որ կրթության հետ կապված միակ հավաստագիրը վարորդական իրավունքն է։ Ֆրանսիացի միլիարդատերը 16 տարեկանում լքում է դպրոցն ու այլևս չի մտածում կրթությունը շարունակելու մասին։ Պինոյի հայրը պատրաստ էր ամեն ինչ անել, որպեսզի որդին դիպլոմ ունենար։ Սակայն Ֆրանսուան այդ զոհողությունը չի գնահատում։ Նա ոչ միայն չէր սիրում սովորել, այլև տառապում էր համադասարանցիների կողմից իր առաջընթացը ծաղրելու փորձերից։ Նա հասկանում էր, որ դպրոցը չէր կարող իր մեջ ձեռնարկատիրոջ ոգի դաստիարակել։ Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ Պինոն դառնում է ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Ֆրանսիայում։

Ռիչարդ Բրենսոն
 Ռիչարդ Բենսոնին դպրոցից հեռացնում են 16 տարեկանում վատ առաջընթացի համար՝ պայմանավորված ոչ թե ծուլությամբ, այլև կարդալու անկարողությամբ։ Նշանակալի են դպրոցի տնօրենի խոսքերը, ով Ռիչարդին հեռացնելիս ասում է՝ կա՛մ կձերբակալվես, կա՛մ կհարստանաս։ Այդ ժամանակ Բրենսոնը որոշակի փոքրիկ փորձ ուներ բիզնեսի ոլորտում․ փորձում էր աճեցնել տոնածառեր ու թութակներ էր վաճառում։ Մինչ ընկերները սովորում են դպրոցում, նա ստեղծում է իր առաջին բիզնեսը՝ Student ամսագիրը։

Ջո Լուիս
Բրիտանացի Ջո Լուիսը մեծացել է Լոնդոնի արևելքում։ Հայրը փոքրիկ ֆիրմա էր ղեկավարում ու երբ լրանում է որդու 15 տարին, փորձում է նրան նույնպես ներքաշել աշխատանքի մեջ։ Ջո Լյուիսը թողնում է դպրոցը, հագնում մատուցողի գոգնոցն ու անցնում է աշխատանքի։
Այսօր Լյուիսն ունի ավելի քան 150 ընկերություն ու համարվում է 135 ռեստորանների սեփականատեր։ Կրթության բացակայությունը չի խանգարում նրան հիանալի դրսևորվել արվեստում։ Նա հավաքում է հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Պիկասոն, Անրի Մատիսը, Լյուսեն Ֆրեյդը, Ֆրենսիս Բեկենը և ուրիշներ։


Քըրք Քըրքորյան
 Հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը լքել է դպրոցը 8-րդ դասարանում։ Նա ակտիվորեն զբաղվել է բռնցքամարտով ու երազել մարզիկի կարիերայի մասին։ Սակայն այդ երանզանքը կիսատ է մնում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության է անցնում Թագավորական զինվորական օդային ուժերում։ Ապագա միլիարդատերը գնում է ոչ շատ մեծ օդային ուղի ու նվիրվում այդ գործին։

Դեվիդ Մերդոկ
 Չնայած Մերդոկը ղեկավարում է մրգերի ու բանջարեղենի արտադրանքով զբաղվող ընկերություն՝ նրա առաջին աշխատանքն ընդհանրապես կապ չի ունեցել այս ոլորտի հետ։ Դպրոցից հեռանում է 10-րդ դասարանում ու աշխատում բենզալցակայանում։ 1943 թվականին մեկնում է բանակ։ Պատերազմի ավարտից հետո դատարկաձեռն Դեվիդը ոչ օթևան ուներ, ոչ էլ գումար։ Այդ ժամանակ նրան օգնության ձեռք են մեկնում, ու նա կարողանում է բացել փոքրիկ ճաշարան, որից հետո վաճառում է ու զբաղվում առևտրով՝ ունենալով մեծ ձեռքբերումներ։

Կարլ Լինդներ
 Կարլի մանկությունն անցել է ԱՄՆ-ի մեծ ճգնաժամի շրջանում։ Նրա ծնողները վարում էին կաթնամթերքի ոչ շատ մեծ տնտեսություն ու դրա շնորհիվ կարողանում էին ընտանիքին ապահովել սնունդով։ Սակայն նրանց օգնություն էր պետք, ինչի համար փոքրիկ Կառլը լքում է դպրոցը։ 1940 թվականին, երբ ԱՄՆ-ն դուրս է գալիս ճգնաժամից, Լինդները երկու եղբայրների ու քրոջ հետ փոքրիկ կրպակ է բացում տնական պաղպաղակ վաճառելու նպատակով։ Այժմ փոքրիկ կրպակի փոխարեն նա 200-ից ավելի խանութների սեփականատեր է։


Կարդացեք նաև․



 
 

Ահմեդ Նազիֆ Զորլու


Թուրք ձեռնարկատեր Ահմեդը դպրոցը լքել է 15 տարեկանում, երբ եղբայրն առաջարկում է զբաղվել ավելի օգտակար ու եկամտաբեր գործով։ Եղբայրները որոշում են հարստանալ տեքստիլի ոլորտում ու բացում են ոչ մեծ գործարան Դենիզլի քաղաքում։
1990-ականներին նրա ընկերությունը դառնում է ամենախոշորներից մեկը պոլիէթիլենային մանրաթելերի շուկայում։

Ջեյմս Քլարկ


Ամերիկացի Ջեյմս Քլարկը դպրոցից հեռացվում է անընդհատ բացակայությունների ու հետընթացի համար, ինչը պայմանավորված էր ընտանեկան գժտություններով։ Ի տարբերություն մյուսների՝ Ջեյմսը չի համակերպվում այս մտքի հետ։Ծառայության անցնելով նավատորմում՝ պարզում է, որ իրեն շրջապատողներից շատերը չգիտեն տարրական թվաբանություն։ Նա գրանցվում է երեկոյան դասերի, իսկ ավելի ուշ ընդունվում Նյու Օռլեանի համալսարան։ Համալսարանը գրկաբաց է ընդունում այս ընդունակ ուսանողին՝ չնայած նրան, որ չուներ նույնիսկ միջնակարգ կրթության հավաստագիր։ Ավելի ուշ Քլարկը նույնիսկ ստանում է գիտական աստիճան ու դառնում լեգենդ Կրեմնիևի հովտում։

Տարածել