101 տարեկան. ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայի՝ Փոլ Իգնեշիուսի ծննդյան օրն է
Նոյեմբերի 11-ին է ծնվել հայազգի ամերիկացի պաշտոնյա, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար, Վաշինգտոն Փոստ օրաթերթի նախագահ, Փոլ Իգնեշիուսը: Նա մասնակցել է 2-րդ աշխարհամարտին, ծառայել Խաղաղ օվկիանոսի ռազմածովային ուժերում: 2 տարի առաջ Newmag հրատարակչությունը լո
Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Նա ԱՄՆ նավատորմի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն էր Վիետնամի պատերազմի տարիներին: 2019-ին Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավը կոչվել է հենց նրա անունով:
Պետական ռազմական ծառայությունից հետո նա դարձավ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ «Վաշինգտոն փոստի» նախագահը: Հետո 15 տարի զբաղեցրել է ամերիկյան «Օդային փոխադրական ընկերակցության» նախագահի պաշտոնը:
Մինչև ռազմածովային կարիերան, Փոլ Իգնեշիուսը փոքր դերեր է ունեցել կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մի քանի ֆիլմում: Իր գրքում Փոլը գրում է, թե ինչպես էր Մամուլյանը ստիպում նորից խաղալ նույն տեսարանը, այնքան մինչև հավաներ:
Որդին՝ Դեյվիդ Իգնեշիուսը, պատմում է՝ ընտանիքն ամեն անգամ հավաքվում էր հեռուստացույցի դիմաց, որ փոքրիկ դրվագներն ուշադրությամբ դիտեին. «Հայրս նկարահանվել էր մի տեսարանում, որտեղ քայլում է կովբոյների քաղաքով և մի ռեպլիկ անում. « 50 դոլար», բայց դա մեզ համար շատ մեծ իրադարձություն էր, ու ամեն անգամ անհամբերությամբ էինք սպասում ֆիլմի այդ էպիզոդին»:
Հարվարդի համալսարանի շրջանավարտը շփվում ու մտերմություն էր անում բազմաթիվ հայտնի հայ արվեստագետների հետ՝ Վիլյամ Սարոյան, Մայքլ Առլեն, Ռուբեն Մամուլյան, Զաբել Բոյաջյան, Արամ Սարոյան, Փիթեր Բալաքյան: Ունի 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա: Դեյվիդն ու Ադին լրագրողներ են, Սառան ու Էմին՝ իրավաբան: Newmag-ի «Հիմա մասամբ գիտեմ» գրքի հրատարակման ամբողջ ընթացքին հետևել ու հայատառ գրքին սրտի թրթիռով սպասել են Փոլ Իգնեշիուսի զավակները: Գիրքը հենց նրանց է նվիրված: Նախաբանն էլ վստահել է Իգնեշիուսի չորս զավակներին:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա էր Իգնեշուսների ավագ որդին՝ «Վաշինգտոն փոստի» հայտնի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը: Ելույթի ընթացքում նա նկատեց՝ հայերն իր հորը ճանաչում են որպես ռազմածովային ուժերի նախարարի, որպես ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյայի, բայց գրքի միջոցով ավելի հետաքրքիր փաստեր կբացահայտեն. «Այն, ինչ գիտեմ, կիմանան նաև այս գրքի ընթերցողները, նա նաև արտիստ է՝ բառի լայն իմաստով: Նա բառերի և ձևակերպումների բացառիկ տաղանդ ունի, որով կարողանում է նկարագրել ոչ միայն իր կյանքը, այլև իր շրջապատը, մարդկանց ու ժամանակը»:
Կարդացեք նաև
- Հայ վետերանի ամերիկյան պատմությունը․ Փոլ Իգնեշիուսն ու Պենտագոնի 8 տարիները
- Newmag-ը հրատարակել է ամերիկահայ ամենաբարձր պետական պաշտոնյայի՝ Փոլ Իգնեշիուսի հուշերը
- [Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ
- Նյումեգը թարգմանել է հայերեն ու հրատարակել Փոլ Իգնեշիուսի ինքնակեսագրականը
- Ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերը. «Հիմա մասամբ գիտեմ»
Այս գիրքը բացում է հանրահայտ ու պատկառելի Իգնեշիուս ընտանիքի պատմությունը: Մի ամբողջ դարաշրջանի ռազմական, քաղաքական կյանքի ու ամերիկահայերի մասին է: Պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում ապրել մեր պապերը, ինչպես են խոսել, երբեմն էլ պարզապես լռել իրենց անցած ճանապարհի ու ցեղասպանության մասին:
Փոլ Իգնեշիուսը այժմ ապրում է Վաշինգտոնում, ունի 9 թոռ և 2 ծոռ: Այսօր նա տոնում է 101-րդ տարեդարձը: