Եվրոպայում մահանում է ամուսնության ինստիտուտը․ ԵՄ 8 երկրներում արտաամուսնական կապերից ծնվում են ավելի շատ երեխաներ
2000 թվականի համեմատ, 2016-ին ԵՄ-ում արտամուսնական կապերից ծնված երեխաների թիվն աճել է 15%։ Պորտուգալիայում 2016-ին այն կազմում էր 53%, Ֆրանսիայում՝ 60%, Բուլղարիայում և Սլովենիայում՝ 59%, Էստոնիայում՝ 56%, Շվեցարիայում՝ 55%, Դանիայում՝ 54%։ Իսկ Հունաստանում, Խորվաթիայում և Կիպրոսում ամուսնական կապերից ծնված երեխաների թիվը ավելի մեծ է եղել՝ 80%։
Բացի այդ, ընգծվում է, որ 2015-16 թվականներին արտաամուսնական կապերից ծնված երեխաների թիվն աճել է ԵՄ բոլոր երկներում, բացի Էստոնիայում, Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում։ Այդ երկրներում թիվը նվազել է 0,2-2 %։ Բուլղարիայում և Իռլանդիայում այդ նույն ժամանակ վիճակագրությունը մնացել է նույնը։
The Local-ը հաղորդում է, որ Եվրոստատի հետազոտությունները հաշվի չեն առնում այն ընտանիքները, որոնք կնքել են այսպես կոչված սոլիդարության քաղաքացիական համաձայնագիր։ Այն կնքվում է ֆիզիկական երկու անձերի միջև՝ համատեղ կյանքը կազմակերպելու նպատակով և համաձայնագիրը հետագայում խզելու հնարավորությամբ։ Այն ազդում է արտաամուսնական կապերից ծնված երեխաների թվի վրա։
Կարդացեք նաև․
- Թմրամոլների անվերջ պատերազմը հարբեցողների դեմ. ինչպե՞ս էր այն ԱՄՆ-ում
- Այդ անիծված վայրը կամ դժոխք երկրի վրա. Հայիթիի փլատակների, կախարդության և աղքատության մասին
- Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները
«Ամուսնության իրավական այլընտրանքը, ինչպիսին է քաղաքացիական ամուսնությունը, ավելի տարածված է դարձել, և օրենսդրությունը փոխվել է, որպեսզի չամուսնացած զույգերին ավելի մեծ հնարավորություններ տրվի»,-բացատրվում է Եվրոստատի հետազոտության մեջ։ 2016-ին Ֆրանսիայում քաղաքացիական սոլիդարության մասին 192 հազար պայմանագիր է կքնվել, որը 3000-ով ավելի է, քան 2015-ին։ Այդպիսի համաձայնագրերի թիվը սկսեց աճել 2002-ից։ Իսկ 2016-ին 5 պաշտոնական ամուսնություններից 4-ը համաձայնագրի կնքմամբ էր լինում։
Ավելի վաղ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը և Եվրախորհրդարանի էքս-ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էին, որ փախստականների հետ կապված իրավիճակը չի կարելի անվանել զանգվածային միգրացիա, այլ հենց փախստականները կարող են երիտասարդացնել Եվրոպան։ «Եվրոպայի դեմոգրաֆիկական զարգացումը ցույց է տալիս՝ եթե չենք ցանկանում աստիճանաբար վերածվել ծերացող մայրցամաքի, մեզ նոր արյուն է պետք»,-բացատրել է Բորելը։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։