Բոինգ ընկերությունը նոր 737 մոդելի թերությունները թաքցրել է
Boeing Co. Ընկերությունը ավիաընկերություններից ու օդաչուներից թաքցրել է, որ Boeing 737 MAX 8 և MAX 9 մակնիշի օդանավերը թռիչքի կառավարման խնդիրներ ունեն: Արտակարգ իրավիճակներում այդ դեֆեկտը կարող է հանգեցնել օդանավի կործանմանը: The Wall Street Journal-ը, հղում անելով աղետի քննությունն իրականացնող խմբի անդամներին, հաղորդում է, որ Ինդոնեզական Boeing 737 MAX 8-ի կործանման պատճառ է հանդիսացել հենց այս թերությունը:
Նոր ֆունկցիան թույլ է տալիս խուսափել օդանավի կործանումից, այն դեպքում, եթե օդանավի դիմային հատվածը թույատրելի աստիճանից շատ է բարձրանում: Իսկ արտակարգ իրավիճակներում համակարգը կարող է օդանավի դիմային հատվածն այնքան իջեցնել, որ նույնիսկ մեխանիկական կառավարումը թույլ չի տա աղետից խուսափել:
Կարդացեք նաև․
Չի կարելի-ներն օդանավակայանում
Պուտինի սենսացիոն բացահայտումը. ինչպե՞ս է ՌԴ նախագահը հրահանգել պայթեցնել մարդատար օդանավը
Ի՞նչ անել, եթե հայտնվել եք Բաքվի օդանավակայանում
Օդաչուներն ու ավիափոխադրողները պնդում են, որ իրենց համակարգի այդ թերության մասին չեն զգուշացրել, իսկ հին մոդելի օդանավերի վրա տեղադրված նոր համակարգերը կառավարման համապատասխան փոփոխություններ են պահանջում: Վարժանքների ձեռնարկներում այդ առանձնահատկության մասին ընդհանրապես չի նշվում:
Lion Air ընկերությանը պատկանող Boeing 737 օդանավն վթարվել էր ճավա ծովում: Բոլոր 189 ուղևորները զոհվել էին: Օդանավը բոլորովին նոր էր, այն գործարկել էին ընդամենը 2 ամիս առաջ, այն հասցրել էր կատարել ընդամենը 18 չվերթ:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)