Ի՞նչ անել, եթե դասագրքում սխալ եք հայտնաբերել
Հաճախ վրիպակներ են հանդիպում, բայց կան նաև լուրջ սխալներ: Օրինակ մաթեմատիկայի խնդրի սկզբում հարցը մատիտների մասին է, որոնք խնդրի վերջում վերածվում են հավի տոտիկների:
Բայց կոպիտ սխալներ կան ոչ միայն դասագրքերում: Սուրգուտում աշակերտներին օրագրեր են բաժանել, որոնք ՌԴ օրհներգի, դրոշի ու զինանշանի մասին տեղեկություն են պարունակում: Զինանշանի երկու գլխանի արծիվն իր ճանկերում ոչ թե գավազան է պահում, այլ` մուրճ ու մանգաղ:
Югорские первоклассники получили дневники с неправильным гербом
Примерно 6000 сургутских школьников в этом году впервые сели за парты. Особым сюрпризом для первоклашек стал подарок от города - учебный дневник с полезной информацией.
Вот только содержание оказалось с ошибками. pic.twitter.com/Og9rG05X1v
— Наш Сургут (@nach_surgut) September 4, 2018
Ինչ անել, եթե սխալ եք հայտնաբերել: Նախևառաջ համոզվեք, որ տեղեկությունն իրոք սխալ է, որից հետո երեխային բացատրեք, ինչումն է սխալը: Կապ հաստատեք հրատարակչության հետ ու տեղեկացրեք սխալի մասին: Եթե տպավորություն ստեղծվի, որ այնտեղ ձեր խոսքերին լուրջ չեն վերաբերվում` դիմեք կրթության ու գիտության զարգացման հանրային պալատ, կարելի է նաև նախարարություն դիմել:
Կարդացեք նաև.
Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը
Ջոն Վերդըն. Երևի պետք է ծերանայի, որ կարողանայի գրել
Անտոն Չեխով․ դաստիարակված մարդու 8 հատկանիշ
Եթե պետական կառույցներում նույնպես անտարբեր են, իսկ սխալն իրոք կոպիտ է, այդ մասին գրեք սոցցանցերում: Որոշ ընկերներին խնդրեք կիսվել ու տարածել սխալը: Որոշ դեպքերում դա գործում է: Որոշ հրատարակչություններ նոր գրքեր են հրատարակում արդեն ուղղած տեղեկությամբ: Որոշ դեպքերում սխալ տեղեկություն տարածածներին նաև տուգանել են:
Կան դեպքեր, երբ դասագրքերում հիմարություն է գրված, բայց դա սխալ որակելը դժվար է: Այո, այդպես էլ է պատահում: Օրինակ` պատմության գրքերում կարելի է հանդիպել տեքստեր, որոնք պատմական իրադարձությունն այլ կերպ են մեկնաբանվում: Պատահում են նաև էթիկական սխալներ: Օրինակ մի դասագրքում գրել էին, թե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ անհատականություն չեն: Մեծ աղմուկ բարձրացավ Ֆեյսբուքում ու այլ սոցցանցերում, վերածվեց իսկական սկանդալի: Հրատարակչությունը դադարեցրեց գրքի տպագրությունը: Դժվար է հստակ պատասխանել, թե ինչ կարելի է անել: Ամեն դեպքում կասկածելի տեքստերը երեխայի հետ կարևոր հարցերի շուրջ զրուցելու լավ առիթ են: