BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Եռօրյա գրքի տոն՝ մանուկների համար. տեղի ունեցավ մա

Եռօրյա գրքի տոն՝ մանուկների համար. տեղի ունեցավ մանուկների համար տպագրված գրքերի առաջին փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Հունիսի 1-ից մինչև հունիսի 3-ը Երևանի Անգլիական այգում անցկացվում էր Մանկական գրքի փառատոն: Այն կազմակերպել էր «Զանգակ» գրատունը: Փառատոնի շրջանակում ներկայացվեցին նոր գրքեր, տեղի ունեցան հեքիաթի ժամեր, մուլտֆիլմերի ցուցադրություն, խաղեր, հանդիպումներ մա

Բազմաժանր միջոցառումներ, մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ ու թեմատիկ զրույցներ մասնագետների հետ: Առաջին անգամ երեխաների պաշտպանության օրը  «Զանգակ» գրատունը կազմակերպել է մանուկների համար տպագրված գրքերի փառատոն: Այն կդառնա իրական գրքի տոն ու կանցկացվի ամեն տարի՝ ընդգծում է գրատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը. «Այս տարի լրանում է Զանգակ գրատան 10-ամյակը և այդ կապակցությամբ նախաձեռնել ենք այս միջոցառումը, որը անվանել ենք Մանկական գրքի փառատոն: Կփորձենք այս փառատոնը դարձնել ամենամյա»:

                                

Դա տեղի կունենա  յուրաքանչյուր տարվա ամռան առաջին երեք օրերին և այդ օրերը հագեցված կլինեն միջոցառումներով, գրքերի շնորհանդեսներով, խաղերի ցուցադրություններով: Զանգակ գրատունն այս տարի մանուկների օրը գրքի տոնի է վերածել՝ նկատում է գրատան մշակութային  ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը. «Ունենալու ենք տաղավարներ, որտեղ ներկայացված են լինելու մանկական գրականության լավագույն նմուշները: Ունենալու ենք նաև բազմաթիվ շնորհանդեսներ, օրինակ, այսօր մեզ մոտ լինելու է Հարի Փոթերի  5-րդ հատորի շնորհանդեսը»:

 

Այս տոնը կլինի պարբերաբար, ամեն տարի կլինի մանկական գրքի փառատոն: Փառատոնի նպատակը մեկն է՝ երեխաներին միավորել գրքերի շուրջ, ստեղծել գրքային միջավայր։ Փառատոնին միացել է նաև Newmag-ը: Ըստ հրարակչության մարքեթինգի և վաճառքի պատասխանատու Գոհար Ալեքսանյանի,  հունիսի 1-ից 3-ը բոլոր գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով. «Սա հրաշալի միջոցառում է գրքի հետ անձամբ ծանոթանալու համար: Բացի այդ, լինելու է գրքի վաճառք շատ մեծ զեղչային տարբերակներով, կան նաև պանելային քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, ընդ որում մի քանի լոկացիաներում, ինչպես նաև ներկայացվելու են նոր գրքեր»:

  

Կեսօրից մինչև երեկո անցկացվում էին խաղեր, հանդիպումներ մանկագիրների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, քննարկումներ հոգեբանների հետ՝ տարբեր թեմաներով։ Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը մանուկներին: Այս մասին երեխաները կիմանան՝ կարդալով Newmag հրատարակչության մանկապատանեկան գրքերը. «Մենք ընտրել ենք այն գրքերը, որոնք պատանիներին կհետաքրքրեն և մոտիվացիոն են ու հիշարժան: Մենք համարում ենք, որ շատ սիմվոլիկ օր է ընտրված՝ երեխաների պաշտպանության օրը, և նաև ամռան առաջին օրը, ինչի շնորհիվ բոլոր գրքասերներին շնորհավորում եմ և հրավիրում Անգլիական այգի»:

 

 

Կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն ունեցող այս փառատոնը տևեց 3 օր:

Կարդացեք նաև

 

Տարածել