FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ գիրք է նվիրել ԱՄՆ դեսպանը վարչապետ Փաշինյանին

Ի՞նչ գիրք է նվիրել ԱՄՆ դեսպանը վարչապետ Փաշինյանին և ինչի՞ մասին է այն

Գրքի մասին


«Ջոն Ադամս» գիրքը նոր չէ։ Այն հրատարակվել է 2001 թվականին և պատմում է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի և այդ երկրի 2-րդ նախագահ Ջոն Ադամսի մասին։ Հեղինակը ամերիկացի հայտնի պատմաբան Դեյվիդ Մաքոլոն է։ Հենց այս գրքի համար 2002 թվականին նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Դրան հետևել են 2 տասնյակից ավելի գրական մրցանակներ։
Դրան հետևել են 2 տասնյակից ավելի գրական մրցանակներ։

Գրքի հիման վրա 2008 թվականին HBO ընկերությունը նկարահանել է 7 մասանոց գեղարվեստական ֆիլմ։ Ջոն Ադամսին մարմնավորել է դերասան Փոլ Ջիամատտին։ Ֆիլմն իր հերթին արժանացել է ռեկորդային՝ 4 Ոսկե Գլոբուսի և 13 Էմմի մրցանակի՝ սահմանելով բացարձակ ռեկորդ բազմամասանոց գեղարվեստական ֆիլմի համար։
Հետաքրքրական է, որ ի սկզբանե պատմաբանը ցանկացել է գրել Ադամսի և Ջեֆֆերսոնի մասին։ Սակայն, ավելի քան 6 տարի Ադամսի կենսագրությունը ուսումնասիրելուց հետո, որոշել է կենտրոնանալ ԱՄՆ 2-րդ նախագահի վրա։ Ավելին, պատմաբանն այցելել է բոլոր այն վայրերը, որտեղ ապրել և աշխատել է գրքի և ամերիկյան ազգի հերոսը։
[caption id="" align="aligncenter" width="440"] Ջոն Ադամս, ԱՄՆ 2-րդ նախագահը[/caption]

Նախագահի նամակագրությունը


Ըստ պատմաբանների և գրաքննադատների, գրքի ամենաարժեքավոր հատվածը նախագահ Ջոն Ադամսի մինչև այդմ չհրապարակված նամակագրություններն են։ Պատմաբանը մանրամասն ներկայացել է ԱՄՆ նախագահի և նրա կնոջ՝ Աբիգեյլ Ադամսի նամակները, նրանց հարաբերությունն անվանելով «ամերիկյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկը»։
Գրքում ներկայացված է նաև Ջոն Ադամսի և նրան հաջորդած նախագահ՝ Տոմս Ջեֆֆերսոնի հաղորդակցությունը, որը պատմաբանն որակել է «անգելերենով գրված ամենաբացառիկ  նամակագրություններից մեկը»։


Կարդացեք նաև.



Ինչո՞վ է հայտնի Ջոն Ադամսը


Ադամսը Մասաչուսեթսի նահանգի պատվիրակ էր Կոնգրեսում, որտեղ կարևոր  դեր է խաղացել` համոզելով Կոնգրեսին 1776 թվականին հռչակել ԱՄՆ Անկախությունը։
1780-ականներին Ադամսը եղել է դիվանագետ և օգնել է բանակցել Փարիզյան համաձայնագիրը, որով Ամերիկյան հեղափոխական պատերազմը պաշտոնապես ավարտվել է։
Նա եղել է երկրի առաջին փոխնախագահը, հետո՝ 2-րդ նախագահը։

Ի՞նչ է բացահայտում գիրքը


Ադամսը եղել է բացառիկ կենսախինդ։ Չնայած իր նկատմամբ թունոտ քննադատություններին և ագրեսիային, երբեք ագրեսիայով չի պատասխանել։ Միշտ պնդել է, որ պետք է սիրել կյանքը, որը նրա համար բաղկացած էր իր կնոջից, ընկերներից և գրքերից։
Միշտ պնդել է, որ պետք է սիրել կյանքը, որը նրա համար բաղկացած էր իր կնոջից, ընկերներից և գրքերից։

Ադամսը հայտնի է եղել անսահման սիրով իր կնոջ նկատմամբ։ Նրան անվանել է իր «կարևոր կեսը»։ Ավելին, հենց կնոջ շնորհիվ, նա երբեք չի հայտնվել որևէ անձնական սկանդալներում։ Աբիգեյլը եղել է նրա ամենամոտ ընկերը, հենարանը և կյանքի ուղեկիցը։
Գրքից պարզ է դառնում, որ Ադամսն իրեն համարել է վատ հայր։ Կարիերայի պատճառով երկար բացակայությունների շնորհիվ չի կարողացել զբաղվել իր երեխաներով։ Նրա երեք որդիներից երկուսը ավելի ուշ դարձել են ալկոհոլիկ և ոչնչով աչքի չեն ընկել։ Թեև Ջոն Քուինիսին՝ երրորդ զավակը, ավելի ուշ դառնում է ԱՄՆ 6-րդ նախագահը։


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել