Տեղի ունեցավ Բագրատ արքեպիսկոպոսի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
05/26/2025
Գիրքը երեք մասից է բաղկացած։ Սրբազանը գրքում մտորել է 2020 թվականի պատերազմի պարտության ու դրա մեղավորների մասին։ Անդրադարձել է պետություն-եկեղեցի-ազգ հարաբերություններին, ցույց տվել, թե ինչպես կարելի է կառուցել ուժեղ պետություն, հասարակություն ու ազգ։




«Ինքներս մեզ հաղթելով» գրքի խմբագիրը Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանն է։ Շնորհանդեսին՝ իր ելույթի ընթացքում, նա անդրադարձավ նախ գրքի վերնագրին.




«Դեռ մեր թվարկությունից առաջ հույն փիլիսոփաները պնդում էին, որ լավագույն հաղթանակը ինքդ քեզ հաղթելն է։ Երբ մտածում ենք հաղթանակի մասին, մենք հաճախ պատկերացնում ենք մրցույթներ, գավաթներ, տիտղոսներ կամ ծափահարություններ, մենք պատկերացնում ենք հաղթանակ ուրիշների հանդեպ։
Բայց ամենախորը ու երկարատև հաղթանակները նվաճվում են լռության մեջ ու մեր ներսում։ Եկեք նայենք մեր ներսը, հանդիպենք այն եսին, որը համակերպվել է, 24 ժամ հայհոյում է, բայց ոչինչ չի անում կամ վախենում է։ Ինքներս մեր դեմ տարած հաղթանակն իրական ազատությունն է»։




Շնորհանդեսը շարունակվեց զրույցի ձևաչափով, որն անցկացրեց աստվածաբան, բլոգեր Թովմաս Առաքելյանը, ով ընդգծեց, որ գիրքը նախարժեհամակարգ ձևավորելու մասին է։ Աստվածաբանի այն հարցին, թե ինչպես պետք է արժեքները դարձնել համակարգ, Սրբազանը պատասխանեց, որ արժեքները թելադրում է պետությունը.




«Պետությունն է ձևավորում ազգն ու այն արժեքները, որոնք պետք է կրենք։ Տարբեր լեզուներում ազգն ու պետությունը նույն նշանակությունն ունեն։ Արժեքային իմաստով պետությունն է թելադրում, թե ինչ ազգ ու նկարագիր ունենանք։
Այսօր պետությունը կոտրել է հիմնասյուները, քաոս ու խարխափում է գաղափարական, միջանձնային։ Ինքնաբուխ արժեհամակարգ չի լինում։ Բարձրագույն օրինակը Ցեղասպանության իրողությունն է։ Որպես զգացմունք ենք խոսել այդ մասին, չենք ձևակերպել, որպես միտք, բանականություն, ու այն չենք տարածել պետական ամբողջ համակարգի վրա»։




Թովմաս Առաքելյանը նկատեց, որ Պլատոնը պետության հիմքում դնում է չորս հիմնասյուն` քաջություն, հավասարակշռություն, արդարություն ու իմաստություն։ Ըստ Բագրատ Սրբազանի` մեզ պետք է հաշտութուն, ճշմարտութուն, արդարություն ու բարոյականություն.




«Առանց բարոյականության չկա իմաստնություն։ Մեր ամենամեծ խնդիրը վարքագծային իմաստով բարոյականությունն է։ Մենք ոչ թե քաղաքացիական, այլ բարոյական հասարակություն դառնալու կարիք ունենք։ Քաղաքացիական հասարակությունը բոլոր շերտերով ցույց տվեց իր կեղծ լինելը»։




Բագրատ Սրբազանը պատասխանեց նաև ներկաների հարցերին։ Թե երբ կվերսկսվի «Սրբազան պայքարը»։ Նա պատասխանեց, որ երկար պատրաստության փուլն արդեն ավարտված է. «Մեզ երկու դետալ է մնացել, զուտ որոշում կայացնել, թե երբ կարող է լինել ժամկետը։ Մեզ այս հնարավորությունն է մնացել։ Ես ու դուք իրավունք չունենք ձախողելու։ Ծամծմոցին միայն դրա հետ է կապված։ Պատասխանատվությունը, որը ստանձնել ենք, չեմ ուզում հերթական անգամ ձախողենք»։




Շնորհանդեսի օրը՝ մայիսի 24-ին, Ռուբեն Վարդանյանի տարեդարձն էր։ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Բաքվի բանտում գտնվող գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը։ Մաղթեց, որ ունենանք պետություն, որը տեր կկանգնի իր քաղաքացիներին ու բոլոր հայերին։ Շուտափույթ ազատում մաղթեց նրան ու մյուս մեր հայրենակիցների, ռազմաքաղաքական վերախավին։




Կարդացեք նաև
Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
4800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն էպետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Գրքում մեկտեղված են հեղինակիզրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և առընթեր թեմաներով։ Գիրքը Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուրև հոգևոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողինպատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջինքայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը:
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)