Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրք

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

04/16/2025

newmag-y-n

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը։ Գրքի հեղինակը մոդեռնիզմի պատմության մասնագետ, ճարտարապետության տեսաբան, Կարեն Բալյանն է։ Գրքի հետ լույս է տեսել նաև հավելված, որտեղ տեղ են գտել Հրազդան մարզադաշտի մասին Գուրգեն Մուշեղյանի հոդվածներն ու հարցազրույցները։




Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի շնորհանդեսը Common Ground գրախանութ-սրճարանում էր։ Հենց այդ շենքում է ապրել մարզադաշտի երեք ճարտարապետներից մեկը՝ Կորյուր Հակոբյանը։ Մարզադաշտի մյուս ճարտարապետներն են Գուրգեն Մուշեղյանը, Էդուարդ Թոսունյանը։




70 հազար հանդիսատես տեղավորող ստադիոնը դարձավ ոչ միայն սպորտային կառույց, այլև ազգային հպարտության խորհրդանիշ: Գրքում ներկայացված է «Հրազդան» ստադիոնի նախագծման և կառուցման պատմությունը։




Գրքի շնորհանդեսը վարում էր լրագրող Մարկ Գրիգորյանը։ Գրիգորյանը հիշում է, որ Մուշեղյանն իրեն հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից էր ու իր կյանքում բացառիկ դեր է ունեցել. 




«Ցավալի հիշողություններ էլ են կան։ Երբ մարզադաշտի մասին ֆիլմի նկարահանելու համար գնացինք Հրազդան մարզադաշտ, Մուշեղյանին թույլ չտվեցին ներս մտնել։ Մենք ստիպված էինք ճարտարապետի կառուցած ստադիոնի մասին խոսել հեռվից։ Դա մեր մեծ ամոթներից մեկն է»։




Գրքի հեղինակ Կարեն Բալյանը ցավով նշեց, որ ստադիոնը և կա, և չկա այսօր. «Երբ կարդում եմ, որմիջազգային ինչ-որ ֆուտբոլային իրադարձություն պետք է լինի ու խոսում են նոր ստադիոններ կառուցելու մասին, բայց ոչ ոք չի խոսում, որ կարելի է վերականգնել Հրազդան մարզադաշտը։ Այս գիրքը նաև այդմասին է ու դրա համար։ Հրազան մարզադաշտը ճարտարապետական գլուխգործոց է, որը հայտնի փաստ է, դրա մասին գրվել է հեղինակավոր ամսագրերում։ 

Հրազդանը Երևանի հազվադեպ կառույցներից է։ Մենք միտասը տարի հետ էինք մնացել ճարտարապետական նորարություններից։ Դեռ դոփում էինք ստալինյան հին, տխուր իրավիճակում։ 55 թվականից հետո սկսվեց հայկական մոդեռնիստական վերելքը։ Հրազդանըհրաշալի ձուլվում է բնության մեջ, տեղադրված է այդ բարձունքում, բացարձակ չի խանգարում լանդշաֆտին, այլ լրացնում է»։




Գիրքը լույս է տեսել Գուրգեն Մուշեղյանի ընտանիքի ֆինանսական աջակցությամբ։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի դուստրը՝ Արաքսյա Մուշեղյանը, ներկայացրեց գրքի կրաևորությունը. «Սա հոյակապ գիրք է։ Մենք պետք է պահպանենք մեր ունեցածը։ Ամեն անգամ քանդելով առաջ չենք գնա։Մեկ անգամ ևս կրկնեմ հայրիկիս բառերը. «

Եթե չլիներ «Արարատը», չէր լինի Հրազդան մարզադաշտը։ Եթե չլիներ Հրազդան մարզադաշտը, չէր լինի «Արարատ» ֆուտբոլային թիմը»։ Հուսով եմ վերակառուցված ունորոգված Հրազդան մարզադաշտում լավ ֆուտբոլ կնայենք։ Հույս ունեմ նաև, որ երիտասարդճարտարապետները այս գիրքը կարդալով կտեսնեն, կսովորեն, թե ինչպես են ճարտարապետները սիրելիրենց քաղաքը»։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Գուրգեն Մուշեղյանի համակուրսեցի Սաշուր Քալաշյանն ասաց, որ իր ընկերոջից ոչ միայն մասնագիտական կարևոր ունակություններ է սովորել, այլ նաև սուսերամարտ. 




«Գուրգենի ու Հայպետնախագծի մյուս ճարտարապետների հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքն էր։ Բոլոր նախագծերում մի քանի ճարտարապետներ էին ընդգրկված։ Մուշեղյանը հետաքրքիր նախագծեր էարել նաև Գյումրիում»։



«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանն արդեն կարդացել է գրքի ռուսերեն տարբերակը։ Հիշեց իր ծանոթությունը Գուրգեն Մուշեղյանի հետ. «Ընդունվեցի Հայպետնախագիծ ու հինգերորդարվեստանոց, որտեղ ստեղծվել են այսօրվա մեր պարծանքի կառույցները`այդ թվում Հրազդանմարզադաշտը։ Իրոք, կոլեկտիվ աշխատանքներ էին դրանք»։




Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ամփոփեց գրքի շնորհանդեսը. 





«Քչերը գիտեն, որ Կարեն Բալյանն այս գիրքը նվիրել է իր ու կնոջ ամուսնության տարեդարձին։ Գիրքը ֆիննասավորել էՄուշեղյան ընտանիքը՝ Արաքսյա Մուշեղյանը։ Շատերն են տեսնում, բայց քչերն են խոսում, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պատերազմ է հայտարարել խորհրդային մոդեռնիզմին։ Մոդեռնիզմիճարտարապետական գլուխգործոցները խորդանշում են ժամանակն ու մեր ազգի տաղանդը, ջանքը։ Լինիշենք, թե պատմություն, մենք պետք է պայքարենք մեր հիշողության համար»։




Ի պաշտպանություն ու պահպանություն Հրազդան մարզադաշտի՝ ճարտարապետ Կարեն Բալյանը ներկաներին առաջարկեց գրքի օրինակներից մեկի վրա ստորագրահավաք կազմակերպել։




Կարդացեք նաև


Տարածել

«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը
«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցը

Կարեն Բալյան

10800 ֏

Նկարագրություն

Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ական թվականների ճարտարապետական ​​գլուխգործոցին։ «Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացմանդարաշրջանի՝ «հալոցքի» իրադարձությունների համատեքստում։

«Հրազդան» մարզադաշտը 1970-1971 թվականներին կառուցվել է Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։

«Հրազդան» մարզադաշտն այսօր դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երևանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի աչքի առաջ։ Ու մայրաքաղաքը կկորցնի ևս մեկ լեգենդ։ Եվ գուցե հնարավոր չլինի կանխել դա: Այդ դեպքում մնում է այն պահպանել թղթի վրա մյուս կործանված հրաշքների պես, փրկել գոնե մարզադաշտի ստեղծման պատմությունը, անմահացնել հեղինակների երևակայության թռիչքը, արխիվացնել մարզական կոթողի վեհ ու հաղթական տեսքը։