JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչու՞ ենք ձանձրանում և ինչու՞ է դա վտանգավոր

Ինչու՞ ենք ձանձրանում և ինչու՞ է դա վտանգավոր

Ի՞նչ է ձանձրույթը


Մի հետազոտությամբ պարզվել է, որ պարապությունը մարդկանց մոտ ձանձրույթ է առաջացնում և նրանց դժբախտ է դարձնում: Գիտական տեսանկյունից ձանձրույթը սկսել են ուսումնասիրել վերջերս: 2012-ին Տորոնտոյի Յորքյան համալսարանի  հոգեբաններն առաջին անգամ փորձել են տալ այդ վիճակի գիտական հիմնավորումը: Նրանք ուսումնասիրել են հարյուրավոր թեորիաներ և բազմաթիվ հարցազրույցներ, որպեսզի հասկանան, ինչպես են մարդիկ իրենց զգում, երբ ձանձրույթ են զգում: Մարդը  ձանձրանում է, երբ նա ոչ թե ոչնչով զբաղված չէ, այլ  ցանկանում է զբաղվել, բայց ինչ-որ պատճառով չի կարողանում կենտրոնանացնել իր ուշադրությունը որևէ գործի վրա:


Իոսիֆ Բրոդսկի. Գովք ձանձրույթի





Ինչու՞ ենք ձանձրանում


Հոգեբաններն առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք օժանդակում են դրա հայտնվելուն:

  • Որպեսզի մարդը ձանձրույթ զգա, նա պետք է գտնվի հոգեբանական գրգռվածության մեջ: Նա ցանկանում է իր էներգիան ուղղել որևէ տեղ, բայց ոչինչ նրա ուշադրությունը չի գրավում: Եթե մարդը շատ գրգռված չէ, չի էլ ձանձրանա. նա իրեն հանգիստ կզգա:

  • Ձայնձրույթը հաճախ առաջանում է այն իրավիճակներում, երբ մարդիկ չեն կարողանում իրավիճակի տերը լինել: Այդ պատճառով մենք ձանձրանում ենք սուպերմարկետում հերթի սպասելիս կամ օդանվակայանում, երբ սպսասում ենք ուշացած ինքնաթիռին: Սովորաբար, երբ մեզ դուր չի գալիս այն, ինչ անում ենք, մենք պարզապես այլ բանով ենք զբաղվում: Բայց այդ դեպքերում զբաղմունքը փոխելը հեշտ չէ և մենք ձանձրանում ենք:

  • Ձանձրույթի պատճառը հաճախ նաև ատելություն է սերմանում և այդ զգացողություններն ունակ են երկատտև բնույթ կրել: Լավ օրինակ. «ձանձրալի» ստեղծագործությունները դպրոցական գրականության ծրագրից: Ինչպես կարգն է, եթե մարդը չի հավանում գիրքը, նա կարող է պարզապես տեղը դնել այն և ուրիշը վերցնել: Բայց դպրոցական ծրագրի գրքերը ընթերցանության համար պարտադիր էին, այդ պատճառով են սկսել նյարդայնացնել: Հենց ձանձրույթի պատճառով մարդիկ շարունակում են զզվել դպրոցական ծրագրից՝ նույնիսկ չափահաս տարիքում:


Ձանձրությը` առաջխաղացման շարժիչ ուժ


Քարնեգի Մելոն համալսարանի մասնագետները համարում են, որ ձանձրույթը ուղեղին ազդանշան է այն մասին, որ մտավոր ռեսուրսները լիարժեք չեն օգտագործվում, որը նշանակում է, որ մարդը պետք է այլ բանով՝ ավելի օգտակար գործով զբաղվի: Փենսիլվանիայի համալսարանի հոգեբան Անժելա Դակվորտի կարծիքով, ձանձրույթը մյուս բոլոր զգացմունքների պես, հայտնվել  է մարդու էվոլյուցիոն զարգացման արդյունքում՝ որոշակի նպատակով: Վախը և անհանգստությունը անհրաժեշտ են գոյատևելու համար: Ձանձրույթը՝ մտավոր զարգացման համար: Առանց դրա, Դակվորտի խոսքով, մենք պարզապես կկրնեինք նույն գործողություններն անընդհատ ու անընդհատ: Ձանձրույթը մեզ ստիպում է առաջ շարժվել և այլ բաներով զբաղվել, երբ հնից սովորելու բան չկա:


Ինչպե՞ս հաղթահարել «հավես չունեմ»-ը և անցնել գործի





Ինչո՞վ է վտանգավոր ձանձրույթը


Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր հաճախ են ձանձրանում, նույնպես ենթարկվում են դեպրեսիայի և հակված են ագրեսիվ վարքի դրսևորելուն, թմրամոլության, խաղամոլության և  ալկոհոլիզմի: Բայց պատճառահետևանքային կապը այս երևությունների հետ հաստատված չէ: Նաև հաստատվել է, որ նրանք, ովքեր անընդհատ դժգոհում են ձանձրույթից, երիտասարդ տարիքում են մահանում: Սակայն բացառված չէ, որ վաղաժամ մահերը կապված են ագրեսիվ վարքի դրևսորմամբ և կախվածություններից, այլ ոչ թե ուղղակիորեն ձանձրույթից:

Ինչպե՞ս հաղթահարել ձանձրույթը


Ձանձրույթն անուղակիորեն կապված է թափառող մտքի հետ. երբ մարդկանց ձանձրալի է, նրանք մտորումների մեջ են ընկնում, որից մեծամասամբ սկսում են ձանձրույթն ավելի ուժեղ զգալ: Այդ պատճառով մեզ համար հատկապես ավելի ձանձրալի է լինում երբ միայնակ ենք մնում սեփական մտքերի հետ: Գիտնականները համարում են, որ լավագույն ձևը ձանձրույթից ազատվելու համար որևէ բանով զբաղվելն է: Մարդիկ, որոնք հաճախ ինչ-որ բանով զբաղված են, ավելի քիչ են ձանձրանում և միջին վիճակագրական տվյալներով երջանիկ են:

Աղբյուրը

Տարածել