FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

20 օր՝ անարդյունք. ո՞ւր է անհետացել աուտիզմով տառա

20 օր՝ անարդյունք. ո՞ւր է անհետացել աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանը

 Հայկ Հարությունյանի անհետացման մասին ահազանգից անցել է 20 օր: Աուտիզմով տառապող 14-ամյա պատանու գտնվելու վայրն այդպես էլ չի պարզվել: Նրան չեն գտել ո՛չ գյուղին մոտ տարածքներում, ո՛չ հեռու բնակավայրերում: Միակ հավաստի տեղեկատվությունն ստացվել է հունիսի 9-ին՝ Հայկին տեսել են Այնթապի սուպերմարկետների մոտ:
Հունիսի 8, երեկոյան ժանը 5-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի 14-ամյա Հայկը Հարությունյանը տանից դուրս է գալիս ու չի վերադառնում: Այս մասին ոստիկանությանն ու ԱԻՆ-ին են ահազանգում Հայկի հարազատները՝ նրա անհետանալուց մեկ օր հետո, ուշ երեկոյան:

Այս մասին ոստիկանությանն ու ԱԻՆ-ին են ահազանգում Հայկի հարազատները՝ նրա անհետանալուց մեկ օր հետո, ուշ երեկոյան:

Տղան տանից ոտաբոբիկ է դուրս եկել, աուտիզմով է տառապում: Այս խոսքերը բավարար էին, որ բոլորը ոտքի կանգնին՝ երեխային փնտրելու համար. ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ, գյուղացիներ, հոգեբանները, սրտացավ մարդիկ: Բոլորը աչքները չորս արած սկսեցի ամենուր որոնել կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք հագած, կարճ մազերով տղայի:
Թե ոստիկանները, թե փրկարարներն ու կամավորները պնդում են՝ փնտրել են դժվար տեղանքներում, ճահճուտներում, դաշտերում, Խարբերդի ամառանոցներում: Փնտրել են մանրակրկիտ, «սանրել են» կիսակառույց շինությունները, ջրամբարները, գերեզմանատները:
Սոցցանցերում, հեռուստատեսությունում ակտիվ շրջանառվեցին տղայի լուսանկարները, հայտարարություն տարածվեց: Ինֆորմացիոն հայտարարությունների տարածմանը միացան նաև բջջային օպերատորները:
Ինֆորմացիոն հայտարարությունների տարածմանը միացան նաև բջջային օպերատորները:

Որոնողական աշխատանքների ժամանակ օգտագործվեց նաև անօդաչու սարք՝ վերևից  տարածքը նայելու համար: Իսկ երեխան չկար ու չկար: Բոլորը սկսեցին տարակուսել՝ երեխան հո ասեղ չի, որ չգտնեն, էն էլ Հայաստանի պես փոքրիկ երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են: Հնարավոր չէ անծանոթ տեսնելիս՝ չնկատել, չարձագանքել, առավել ևս՝ եթե երեխա է ու ոտաբոբիկ:
Հնարավոր չէ անծանոթ տեսնելիս՝ չնկատել, չարձագանքել, առավել ևս՝ եթե երեխա է ու ոտաբոբիկ:

Սկսվեց մեղադրանքների շարքը՝ գուցե այնուամենայնիվ լավ չեն փնտրում. կամավորները սեփական փիարով են զբաղված, ոստիկանները գլուխ են պահում, փրկարարները՝ ուշադիր չեն, բնակիչներն էլ ծայրաստիճան անտարբեր են:
Կամավորներն ու իրավապահները պնդում են՝ երեխայի գտնվելու վերաբերյալ ստանում էին հակասական տեղեկություններ. դեռ տեղ չհասած՝ ստացվում էր մեկ այլ տեղեկություն, թե երեխային ճիշտ հակառակ ուղղությամբ է պետք փնտրել, այնտեղ են տեսել, կամ պարզվում էր՝ նման երեխա այդ տարածքում չի էլ եղել: Արել են առավելագույնը, գերմարդկայինը: Արձագանքել են յուրաքանչյուր ինֆորմացիային, փնտրել են ամենուր: Աուտիկ երեխային ուշադրությունը գրավելու համար հրավառություն էլ են արել, քանի որ Հայկը հրավառություն սիրող է, բարձրախոսով երգ ու երաժշտություն էլ են միացրել: Օր ու գիշեր փնտրել են՝ չկա ու չկա:
Օր ու գիշեր փնտրել են՝ չկա ու չկա:

Երեխայի հարազատները սրտնեղեցին՝ լավ չեք փնտրում, կամավորները հակադարձեցին՝ դուք եք խանգարում: Ու հակընդդեմ մեղադրանքների շրջանակը գնալով այն աստիճան նեղացավ, որ սոցցանցերում կամավորներն սկսեցին հայտարարություններ տարածել՝ երեխայի անհետացման մեջ ուղղակի ու անուղղակի մեղավոր են հարազատները:


Կարդացեք նաև.



Հայկի ընտանիքի անդամները մեղադրվեցին որոնողական աշխատանքներին խանգարելու, ապատեղեկատվություն տրամադրելու, փրկարարներին մոլորեցնելու մեջ: Ասացին՝ երեխայի շորերը հատուկ եք լվացել, որ փրկարար շունը չկարողանա հետքը գտնել, պնդեցին՝ ապատեղեկատվություն տրամադրող զանգերի հեղինակը դուք եք: Ասացին՝ համացանցով, լայֆերով: Փաստերն արձանագրեցին, որ իրավապահների ուշադրությունը գրավեն: Իսկ հետո հայտարարեցին՝ եթե որոշ օգատերեր բողոքում են, որ ընտանիքի անդամները կասկածելի վարք ունեն, թող ոստիկանությունն ստուգի:
Մի քանի օր առաջ նորից ահազանգ ստացվեց՝ Հայկին տեսել են, բայց այս անգամ արդեն Երևանում: Ու նորից անարդյունք, նորից անորոշություն, նորից կեղծ, նորից լռություն: Ով էր եղել այս անգամ այն երեխան, ով նման էր Հայկին, կամ գուցե չէր էլ եղել:  ԱԻՆ-ը միայն պարզաբանում է՝ պարտավոր են  անձագանքել յուրաքանչյուր ահազանգի:
ԱԻՆ-ը միայն պարզաբանում է՝ պարտավոր են  անձագանքել յուրաքանչյուր ահազանգի:

Հայկի անհետացման առաջին ահազանգն ստացվել է հունիսի 9-ին, ժամը 21:32-ին: Անցել է 20 օր: Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Ու օր-օրի մարում է նրան գտնելու հույսը; Արարատի մարզի դատախազությունը հայտարարել է՝ քրեական գործ է հարուցվել, հիմա արդեն՝ սպանություն հատկանիշով:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել