FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Իդեալական չափ. ինչպե՞ս են բրենդերը փող աշխատում գե

Իդեալական չափ. ինչպե՞ս են բրենդերը փող աշխատում գեղեցկության նոր չափանիշներով

Կնոջ գեղեցկության չափանիշներն անընդհատ փոխվում են: Մարմնեղ կանանց փոխարինում են  նիհարները, շիկահերներին՝ թխահերները, ջինսերին էլ՝ զգեստները: 
Մարքեթինգը եղել և մնում է հեղափոխության գլխավոր գործիքը: Լավ գովազդն ու ճիշտ դիրքավորումը կարող են ամեն ինչ: Օրինակ՝ 1950-ականներին Clairol կոմետիկ բրենդը համոզել էր կանանց, որ վարսեր ներկելը պարզապես անհրաժեշտություն է: Գործընթացը պարզեցնելու և պահանջարկը մեծացնելու համար ընկերությունը թողարկեց ներկեր՝ նախատեսված տնային պայմաններում օգտագործելու համար: Առաջին 20 տարում մազ ներկող կանանց տոկոսը 7-ից հասավ 40-ի:

Առաջին 20 տարում մազ ներկող կանանց տոկոսը 7-ից հասավ 40-ի:

Գեղեցկությունը սուբյեկտիվ հասկացություն է և արագ փոփոխվող: Թե հասարակությունը, թե բիզնեսը հարմարվում են եղած ստանդարտներին կամ ստեղծում են սեփականը: Գովազդը կանանց սովորեցրել է ոչ միայն մազ ներկել, այլև դեպիլացիա անել կամ օրինակ՝ մաշկը սպիտակեցնել: Սպիտակեցնող միջոցները Ասիայի և Աֆրիկայի կոսմետիկ շուկայի զգալի մասն են զբաղեցնում: Global Industry Analysts-ի տվյալով՝ 2015-ին այդ միջոցներից ստացված եկամուտը կազմել է 10 մլրդ դոլար՝ չնայած դրանց մեծ մասը առողջության համար վտանգավոր նյութեր է պարունակում:
Պարադոքս է, բայց սպիտակեցնող նյութերին զուգահեռ նույն ժամանակահատվածում Harper’s Bazaar ամսագիրը գովազդային արշավ սկսեց՝ համոզելով, որ արևայրուքը կանանց ավելի գրավիչ է դարձնում: Այդպես հասարակությունը բաժանվեց երկու մասի. մարդիկ, որ սրբորեն հավատում էին արևի ճառագայթներին, և մարդիկ, որ համառորեն թաքնվում էին դրանցից:
Ամենաաղմկոտ վեճերը կնոջ կազմվածքի և չափերի մասին են: Թմբլիկ կազմվածքը գնահատվում էր Հին Հունաստանում, Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում: 20-րդ դարասկզբին գեղեցկության չափանիշներն արմատապես փոխվում են: Կնոջ կերպարի հեղափոխությունը սկսվեց փարիզյան փողոցներից, և այն կապված է այնպիսի հայտնի ֆրանսիացի կուտյուրյեների անունների հետ, ինչպիսիք են Ռոզա Բերտենը, Ժաննա Պակենը, Պոլյա Պուարեն և Կոկո Շանելը: Նրանք պրոտեստ հայտարարեցին կորսետներին:    
20-ականների անդրոգենությունը գրավեց Հոլիվուդը: Կանանց համար ավելի հաճելի բան չկար, քան նմանվել էկրանի՝ իրենց կուռքերին: Հետո՝ 80-ականներին եկավ սուպերմոդելների ժամանակաշրջանը, 90-ականներին՝ «հերոինային շիկը»: Թվում էր, թե նիհարիկ կազմվածքը սեքսուալների շարքից մեկընդմիշտ դուրս մղեց թմբլիկներին: Բայց՝ ոչ: Խոշոր ընկերությունները պայքարում են 20-րդ դարի ժառանգության դեմ: Հիմա մոդայիկ է բնական վիճակը: Նրանք, որ դեմ են գնում բնությանը, խիստ քննադատության են արժանանում:


Կարդացեք նաև.



Aerie ներքնազգեստի ապրանքանիշը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում միայն 2014-ին, թեև այն արդեն գոյություն ուներ 10 տարուց ավելի: Aerie Real գովազդային արշավը խփեց ուղիղ նպատակակետին՝ բրենդը մոդելների լուսանկարները հրապարակեց առանց ֆոտոշոփի: Դրանց վրա տեսանելի էին նրանց բոլոր թերությունները, որոնք մարկետոլոգներն անվանեցին անհատի առանձնահատկություններ: Ու նրանք չսխալվեցին: Ներքնազգեստի թողարկման առաջին տարում վաճառքն ավելացավ 20 տոկոսով, 2016-ին՝ 32:
Ներքնազգեստի թողարկման առաջին տարում վաճառքն ավելացավ 20 տոկոսով, 2016-ին՝ 32:

Հետազոտողները պնդում են, որ բոդիպոզիտիվի դարաշրջանը սկսվեց, երբ 2007-ին էկրաններին հայտնվեց Քարդաշյանների ընտանիքը: Հայտնի ընտանիքը կտրուկ և արմատապես փոխեց 21-րդ դարի գեղեցկության չափանիշները: 2015-ին գլամուրային ամսագրերի շապիկներին հայտնվեցին առաջին պլյուս չափի մոդելները, իսկ 2016-ին նրանք ողողեցին Նյու-Յորքի Նորաձևության շաբաթը:

FORBES






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել