BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Սկանդալ] Բրազիլիայի նախագահին մեղադրում են կաշառք

[Սկանդալ] Բրազիլիայի նախագահին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ

Բրազիլիայի Գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոթն արդեն դիմել է բարձրագույն դատարան՝ նախագահ Միշել Թեմերին մեղադրելով կաշառակերության մեջ և հայտարարելով՝ Թեմերը հիմարեցնում է Բրազիլիայի քաղաքացիներին կաշառքներ վերցնելով և թույլ չտալով, որ երկրի բյուջեին հասանելիք գումարները մտնեն երկրի բյուջե:


Իրականում պատմությունը խճճված է: Ամեն ինչ սկսվել է աուդիոձայնագրությունից, որում Թեմերը խոսում է մսի արտադրությամբ զբաղվող և կոռուպցիոն սկանդալներում ներքաշված JBS ընկերության սեփականատեր Ժոեսլի Բատիստայի հետ: Նրանք պայմանավորվում են ավելի քան 630 հազար դոլար վճարել պատասխանատու պաշտոնյային և համաձայնության գալ, որ նա մեկ այլ՝ Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի քրեական գործով ցուցմունքներ չտա: 





Նմանատիպ թեմայով կարդացեք նաև.





Կոռուպցիոն սկանդալները Բրազիլայում պարբերական են՝ բազմահազարանոց ցույցերով և տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններով՝ նահանգապետերից մինչև նախարարներ: Իրավիճակը կրիտիկական է դարձել դեռ նախկին կառավարության շրջանում:


Պաշտոնական մեղադրանք առաջադրելու որոշումը կայացնելու է  երկրի Բարձրագույն դատարանը՝ խորհրդարանի համաձայնությամբ: Նախագահի դեմ մեղադրանք կառաջադրվի, եթե համաձայնություն տա պատգամավորների 2/3-ը: Այդ դեպքում Թեմերի լիազորությունները 180 օրով կդադարեցվեն: Այդ ընթացքում նախագահի լիազորությունները կանցնեն սենատի ստորին պալատի խոսնակ Ռոդրիգո Մայային, որը Թեմերի համախոհն է: Եթե 180 օրվա ընթացքում դատարանն ապացուցի Թեմերի մեղքը, նա կզրկվի նախագահի պաշտոնից, իսկ եթե այդ ժամկետում մեղադրական որոշում չկայացվի, Թեմերը կարող է վերադառնալ իր պաշտոնին: 


Նախագահը հերքում է մեղադրանքները: Նա  հայտարարել է, որ դրանք անհեթեթ են, ինքը դրանց հետ առնչություն չունի: Ձայնագրությունն էլ կեղծիք է: Թեմերը հայտարարել է, որ չի պատրաստվում այս մեղադրանքի պատճառով հրաժարական ներկայացնել և կապացուցի իր անմեղությունը: Գործընթացը սկսված է: Ամբողջ Բրազիլիան սպասում է խորհրդարանի ստորին պալատում օրենսդիրների քվեարկությանը: 

Տարածել