Մղձավանջային Brexit. ի՞նչ է կատարվում Լոնդոնում
Վարչապետ Թերեզա Մեյի բանակցած մոտ 600 էջանոց փաստաթուղթը քննադատում են նույնիսկ իր կուսակիցները:
Ամենամեծ խնդիրն Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հարցն է: Գործող փաստաթղթով բաժանման դեպքում Մեծ Բրիտանիայի մասը կազմող Հյուսիսային Իռլանդիան շարունակելու է մնալ ԵՄ շուկայում և այնտեղ ժամանակավոր գործելու են ԵՄ օրենքները: Լոնդոնում սա համարում են անթույլատրելի, քանի որ երկիրը փաստացի պառակտվում է: Վարչապետը համոզում է վավերացնել գործարքը, քանի որ Իռլանդիայի սահմանային հարցը որոշվելու է հետագայում, աշխատանքային կարգով: Պառլամենտում այդ մասին լսել անգամ չեն ցանկանում և վարչապետից պահանջում են նոր բանակցություն Եվրամիության հետ, ինչը կտրականապես մերժում են Բրյուսելում:
Սրա հետևանքով դեռ դեկտեմբերին Թերեզա Մեյը հետաձգել էր քվեարկությունը պառլամենտում, մեկնել էր Բեռլին, Հաագա, Բրյուսել, փորձում էր համոզել եվրոպացիներին նորից բանակցել, բայց ապարդյուն:
Սա նշանակում է, որ վավերացման ձախողումից հետո, ինչը գործնականում արդեն անվիճելի է, սկսվելու է լուծումների փնտրտուք:
Կարդացեք նաև.
6 փաստ Լոնդոնի մասին. «Շնչելով մառախուղով…»
ԵՄ-ն բացառում է Բրեքսիթի վերաբերյալ կրկնակի բանակցությունները
Բրեքզիթ. կարո՞ղ է արդյոք Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մնալ պաշտոնում
Ամենահավանական տարբերակը՝ Brexit առանց գործարքի. սա նշանակում է տնտեսական ցնցումներ ու աննախադեպ անորոշություն հենց Մեծ Բրիտանիայի համար: Սա վատագույն տարբերակն է, բայց շատ պահպանողականների կարծիքով՝ ավելի լավը, քան պետության պառակտման հեռանկարը:
Երկրորդ տարբերակը Brexit-ի հետաձգումն է: Եվրամիությունը կարող է մարտի 29-ին սահմանված ժամկետը տեղափոխել հուլիս և Թերեզա Մեյին տալ ժամանակ պառլամենտին համոզելու համար: Միաժամանակ, Բրյուսելում, սկզբունքորեն դեմ լինելով նոր բանակցությանը, չեն բացառում որոշակի պարզաբանումների ավելացումն ու հաստատումը, ինչը Թերեզա Մեյին հնարավորություն կտա համոզել գոնե սեփական կուսակիցներին և երկրորդ անգամ փաստաթուղթը դնել վավերացման: Այդ ընթացքում հնարավոր են նույնիսկ արտահերթ ընտրություններ:
Եվ կա 3-րդ տարբերակը, որն այս պահին ամենաշատն են քննարկում և որի հավանականությունն աճում է. Brexit-ի հարցով նոր հանրաքվե: Այս դեպքում մեծ հավանականություն կա, որ բրիտանացիները, հոգնելով ու լարվելով քաղաքական քաշքշուկներից և տնտեսական անորոշությունից, բաժանմանը դեմ կքվեարկեն:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)