Համարձակ փողեր. Ուորեն Բաֆեթի ամենառիսկային որոշումը
Իր փայլուն կարիերայի ընթացքում աշխարհահռչակ ֆինանսիստ, ներդրող Ուորեն Բաֆեթը բազմաթիվ անգամ դիմել է խոշոր ռիսկային քայլերի:
2008-ին, երբ ամբողջ աշխարհը վխտում էր ֆինանսական ճգնաժամում, Բաֆեթը միլիարդավոր դոլարներ ներդրեց Goldman Sachs ընկերությունում: Թեև կապիտալիստի ամենառիսկային քայլը փորձագետները համարում են այն, որ իր ունեցվածքի 99 տոկոսը Բաֆեթը ներդրել է բարեգործական ծրագրերում: Հիմնական մասը Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի միջոցով:
Այդ ֆանտաստիկ առատաձեռնությունը պետք է օգնի առողջապահական և կրթական ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում աշխարհում աղքատության մակարդակը պետք է նվազի:
Անցած տարի Բաֆեթը 20 մլն բաժնետոմս նվիրաբերեց 5 ֆոնդերին: Ընդհանուր առմամբ` 2006 թվականից մինչև այժմ Բաֆեթը 21.5 մլրդ դոլար է տրամադրել բարեգործական ֆոնդերին:
Հետաքրքիր է կարդալ նաև`
Ինչպե ՞ ս են նրանք օգտագործում այդ բաժնետոմսերը: Շատ պարզ մեխանիզմով: Մասնավոր ֆոնդերը այդ բաժնետոմսերը հաճախ վաճառում են բորսաներում, ստացված գումարով էլ բարեգործական ծրագրերը կյանքի են կոչում:
Բաֆեթի նվիրատվությունները ժառանգողները որքա՞ն արդյունավետ են կառավարում դրանք: Բաֆեթը հետևում է իր բաժանած ունեցվածքի ճակատագրին: Fortune ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ մեծ ռիսկերի է դիմել, որոնց համար չի զղջում: Նա վստահում է իր բաժնետոմսերի նոր կառավարիչներին ու եթե կասկածեր, բարեգործությամբ չէր զբաղվի: Բաֆեթը ընդգծել է, որ խելամիտ կառավարիչների շնորհիվ իր բաժնետոմսերը երկար տարիներ չեն արժեզրկվի:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)