[InterPress] Մարիխուանան վերջացա՞վ. Կանադայում սպառվել է երկրում եղած ամբողջ մարիխուանան
Կանադայում առողջապահական մարիխուանայի օրինականացումից մի քանի օր անց կանադացիները գործի են անցել: Չորեքշաբթի` վաճառքի առաջին օրը, խանութների առջև երկար հերթերով ու վեբկայքերում այցելուների հոսքով ողջունեցին վաճառքի որոշումը: Քվեբեկում վաճառքը համակարգող ընկերությունը (SDQC) գերազանցել է բոլոր սպասելիքները` գրանցելով ավելի քան 12.500 գործարք խանութում և 30.000 օնլայն պատվեր: Սա միայն առաջին օրը: Մի քանի օր անց որոշ ապրանքատեսակներ ընդհանրապես սպառվեցին: Այդ մասին նշված է կայքում:
«Հաշվի առնելով կաննաբիսի վաճառքի օրինականացման արդյունքում ստեղծված անսպասելի պահանջարկը և Կանադայի տարածքում արտադրանքի սակավությունը, մենք պատրաստվում ենք կարճ ժամկետում ավելացնել մեր մասնաճյուղերում արտադրանքի ծավալը», – հայտարարել է ընկերությունը:
Մանիտոբա քաղաքի ճանապարհներին Manitoba Liquor and Lotteries ընկերությունը զգուշացնում է, որ որոշ ապրանքների պակասուրդը կարող է ձգվել մի քանի ամիս:
Կարդացեք նաև.
Ծխախոտն ու ալկոհոլը նորաձևությունից դուրս են գալիս. ինչո՞ւ և ի՞նչն է գալիս փոխարինելու
Մարիհուանա. ծերացող ուղեղի լավագույն ընկե՞րը
Մուգ, բաց, առանց ֆիլտրի, կենդանի․10 փաստ գարեջրի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք
Օնտարիոյում կանաբիս վաճառող Ontario Cannabis խանութը զգուշացնում է, որ օրինականացումից հետո պատվերների քանակը կտրուկ աճել է, բայց առաքումները կշարունակվեն իրականացվել 1-5 աշխատանքային օրվա ընթացքում:
«Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Կանադացի պատգամավոր Բիլ Բլեյրը, որը գլխավորում էր օրինականացման արշավը, CBC-ին ասել է, որ այժմ մատակարարները փորձում են բավարարել 37 միլիոն բնակչություն ունեցող երկրի աճող պահանջարկը:
«Մենք ակնկալում էինք, որ որոշ լարվածություն կլինի, մատակարարումների հարցում խնդիրներ կառաջանան, բայց որոշ քայլեր են ձեռնարկվել և ես վստահ եմ, որ իրավիճակը կշտկվի»,- ասել է Բլեյրը:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում