FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ուշադրության 3 գույնը. Ինչպե՞ս հաղթահարել անուշադր

Ուշադրության 3 գույնը. Ինչպե՞ս հաղթահարել անուշադրության սովորույթը

Երևի չկա մարդ, որը չի տառաապել անուշադրությունից. կորցրել է փաստաթուղթ, տան դռան մոտ է հայտնվել գրասենյակի բանալիով, ներկայիս ընկերուհուն կոչել է նախկին կնոջ անունով: Բայց և այնպես, մենք շարունակում ենք մեքենայի ղեկին գրել sms, խորհրդակցության ժամանակ ստուգում ենք էլեկտրոնային փոստը, սիրելի սերիալի ժամանակ էլ մարմնամարզություն ենք անում՝ ուրախանալով, որ ժամանակ շահեցինք: Մենք զարգացնում ենք թայմ-մենեջերի ունակությունները, խմում ենք բիոհավելումներ, որպեսզի հասցնենք ավելի շատ բան ու ըմբռնենք ավելի շատ:

Մինչդեռ, առաջին հերթին պետք է հասկանալ, ինչպես է աշխատում ուշադրությունը, ու սովորենք այն կենտրոնացնել:

Այս մասին իր գրքում ընթեցողին համոզում է Դենիել Գոուլմանը(«Focus: The Hidden Driver of Excellence »): Նա գրում է, որ ուշադրությունը բազմաբնույթ երևույթ  է: Գոուլմանն առանձնացնում է կենտրոնանանալու երեք տեսակ՝ ներքին (inner), էմպատիկ (other) և արտաքին (outer):

  • Ներքին ֆոկուսը նշանակում է  գիտակցում և ներքին ձայնը լսելու ունակություն: Այն օգնում է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները, կազմել նպատակներ և ձևավորել անձնական կարծիք: Այն կարգավորվում է կոգնիտիվ ինքնահսկողությամբ:

  • Երկրորդ՝ էմպատիկ տիպի ֆոկուսը կախված է զգացմունքային ինտելեկտից (EQ)` մարդկանց ընկալելու, նրանց զգացմունքները, շարժառիթներն ու մտադրությունները հասկանալու ունակությունից: Այդ տեսակ ուշադրությունը օգնում է կառուցել արդյունավետ համագործակցություն:

  • Եվ վերջապես, արտաքին ուշադրությունը անհրաժեշտություն է, որպեսզի կարողանալ հասկանալ պատճառահետևանքային կապը, տեսնել իրավիճակը ամբողջական պատկերով և կարողանալ կանխատեսել:


Ըստ Գոուլմանի հատկապես վտանագվոր են ամենահաս տեխնոլոգիաները: Մենք ավելի հաճախ շփվում ենք գաջեթների, քան կենդանի մարդկանց հետ, և այդ սովորույթը լի է լուրջ վտանգներով: Բարդ կոգնիտիվ  ֆունկցիաների (այդ թվում՝ ուշադրությունը կենտրոնացնելու, զգացմունքները ցուցադրելու, էմպատիա ցուցաբերելու) համար պատասխանատու է ուղեղի պրեֆրոնտալ կեղևը:Այն ձևավորվոում է պատանեկան տարիքի վերջում: Այդ հատվածի ֆունկցիոնալությունը ակտիվ պահելու համար անհրաժեշտ է  կարդալ գրքեր, լսել դասախոսություններ:


Օգտակար է կարդալ նաև՝



Պատկերացրեք, որ նստած եք սրճարանում ու լսում եք ձեր ծանոթի մանրամասն հաշվետվությունն իր արձակուրդից: Շուտով, ձեր ուշադրությունը կսկսի թափառել, եւ ահա, դուք լսում եք կողքի սեղանիկի մարդկանց խոսակցություններից հատվածներ, իսկ աչքի պոչով էլ նայում եք հոկեյ: Ակնհայտ է, որ նման իրավիճակում  ոչ մի գործ էլ ամբողջ ուժով չեք անի: Ոչ պակաս ակնհայտ է, որ որոշ մարդկանց ու գործերի ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան ուրիշներին, իսկ առավելություն տալիս ենք՝ մեր ներքին տրամադրվածությամբ:
1958 թվականին բրիտանացի հոգեբան Դոնալդ Բրոդբենտն ապացուցել է, որ ընկալումն ունի  «բացթողնման ունակություն» եւ ինչ-որ օբյեկտի ուշադրություն դարձնում ենք մեկ ուրիշի հաշվին:

Իսկ Ջորջ Միլլերն էլ ապացուցել է, որ կարճատև հիշողության ծավալը յոթ է՝ գումարած-հանած երկու օբյեկտ: Բայց ամեն մեկիս վրա ամեն րոպե փուլ է գալիս տարատեսակ ազդանշանների տարափ, այդ պատճառով էլ ուղեղը անդադար պետք է ընտրի, թե որ մեկը հիշի ու ընկալի:
Տեղանքի սկանավորումը, ինֆորմացիայի ստացումը, վերլուծումը ու որոշման կայացումը սահմանափակում են ուղեղի ռեսուրսները, եւ ուղեղը ստիպված  է անընդհատ անցնել նոր օբյեկտի: Որպեսզի վերադառնաք ու ավարտեք գոնե մեկ խնդիր, պետք են հավելյալ կոգնիտիվ ջանքեր: Իրավիճակն ավելի է բարդանում…

Տարածել