Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով. էմանուել Մակրոն
Շառլ Ազնավուրի մահը ցնցեց ամբողջ աշխարհը: Փոքրամարմին լեգենդը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին` իր տանը։ Մահվան պատճառը թոքերի այտուցն էր:
Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Մակրոնը Շառլին անվանեց անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։
Շառլ ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր՝ պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ.-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Կարդացեք նաև.
Վալսը, սիրավեպն ու հայկական քիթը. Ազնավուրի և Պիաֆի պատմությունը
Ի՞նչ է նշանակում գրել. Շառլ Ազնավուրի բանաձևը
Ինչո՞վ է արժեքավոր Ազնավուրի գիրքը և ինչո՞ւ որոշեցինք այն թարգմանել
Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, նաև Հայաստանի նախագահն ու վարչապետը:
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ազնավուրի հուղարկավորության արարողությունն էր։ Մեծ շանսոնյեն թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:
Մահից հետո էլ սակայն իր ժառանգությունը չի մոռացվում: newmag-ի հրատարակած գիրքը պատմում է նրա կյանքի մասին: «Կյանքից կառչած»-ը փոքր մարմնով հսկայի վերջին գիրքն էր:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան