BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ

Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ

Չիչխանը (облепиха) իսկական վիտամիային ռումբ է: Դրա բաղադրության մեջ կա վիտամին C, B, E, K, սերոտոնին, ֆոսֆատներ ու կարոտին: Ժողովրդական բժշկության մեջ չիչխանն օգտագործում են որովայնի խոցի, էկզեմայի, աչքի եղջերաթաղանթի վերականգնման ու այրվածնքերի համար: Կարծիք կա, որ չիչխանը դեմոդեքսի լվերի գլխավոր թշնամին է: Այս միջատներն ապրում են դեմքի մաշկի վրա, անզեն աչքով տեսանելի չեն ու առաջացնում են մաշկի բորբոքում:



7 պատճառ, թե ինչու պետք է չիչխան օգտագործել





Չիչխանն օժտված է հակաբորբոքային, թարմացնող ու վերականգնող հատկությամբ: Բշտերի վրա կարելի է ականջի փայտիկով յուղ քսել: Եթե բորբոքային հատվածն ավելի մեծ է, կարելի է թրջոց դնել: Մաշկը գուցե մի փոքր դեղնի, բայց այն հեշտությամբ կարելի է հեռացնել լվացող ու մաքրող կաթիկներով:
Դիմակ 1
1 թ.գ. չիչխանի յուղն ավելացնել նախապես հարած ձվի սպիտակուցի վրա: Ստացված համասեռ զանգվածին ավելացնել 1 բաժակ վարսակաձավար (овсянка)` ըստ անհրաժեշտության: Քսել մաքուր դեմքին: Թողնել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել խոնավեցնող կրեմներ:
Դիմակ 2
Կես բաժակ տաք կաթին պետք է ավելացնել 1 թ.գ. մեղր: Ստացված զանգվածին ավելացնել 1 թ.գ. չիչխանի յուղ և 1 ճ.գ կաթնաշոռ: Ստացված զանգվածը բարակ շերտով քսել դեմքին, թողնել 20 րոպե: Լվանալ տաք ջրով:
Դիմակ 3
5 ճ.գ. վարունգի հյութին ավելացնել ձվի սպիտակուց և 1 թ.գ. չիչխանի յուղ: Քսել մաքուր, լվացված դեմքին: 20 րոպե անց լվանալ տաք ջրով: Կրկնել երկու շաբաթը մեկ:
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Չիչխանի յուղն ունի նաև հակացուցումներ: Խորհուրդ է տրվում չօգտագործել հետևյալ դեպքերում`

  1. ալերգիկ ռեակցիա չիչխանից,

  2. մաշկի վրա բաց վերքեր,

  3. այտուցներ աչքերի շուրջ,

  4. մաշկային քրոնիկ հիվանդություններ ու խնդիրների դեպքում ցանկալի է խորհրդակցել մաշկաբանի հետ:

Տարածել