Գլխավոր Հոդվածներ

Ինչու կարդալ «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը՝ խորհուրդ Փ

Ինչու կարդալ «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը՝ խորհուրդ Փոլ Իգնեշիուսի զավակներից

newmag-y-n

Փոլ Իգնեշիուսի կենսագրության մասին շատերը գիտեն։ Սակայն իր այս հուշագրությունից մի բան ակնհայտ է՝ նա ընտանիքի նվիրյալ էր։ Այս նվիրվածությունը շարունակվեց ամբողջ կյանքի ընթացքում, նպաստեց երեխաների դաստիրակությանը։ Newmag-ի հրատարակած «Հիմա մասամբ գիտեմ» գ

Մեր հայրը մեծացել է Գլենդելում, որը դեռ չէր դարձել այն քաղաքը, որտեղ հիմա Հայաստանից դուրս ամենամեծ թվով հայրեն են ապրում։ Նրա պապը՝ Ավետիս Մաթևոս Ժամկոչյանը, առաջիններից մեկը հաստատվեց այնտեղ։ Թրոփիկոյում նրա գտած հողատարածքը հետագայում դարձավ Գլենդելի մաս։ Այնտեղ նա մեծ տուն կառուցեց, որը նաև թենիսի կորտ ուներ։ Ավետիսն այնտեղ բարեկեցիկ ապրեց իր կնոջ և 6 երեխաների հետ, որոնցից Էլիզան հետագայում դարձավ Փոլի մայրը։

Այս անկեղծ հուշագրությունում Փոլը ներկայացնում է սերունդների հերթափոխը։ Նա գրում է, օրինակ, իր մոր «Բեքստին» դաշնամուրի մասին, որն Անգլիայից տարան Ամերիկա, որովհետեև ընկերներն ասել էին. «Նման բան այսօր Կալիֆոռնիայում հաստատ չեք գտնի»։ Այդ դաշնամուրն այժմ  Փոլի որդի Դեյվիդի հյուրասենյակում է։ Փոլը գրում է. «Նրա դուստր Էլիզան նստում է  Էլիզա մորս դաշնամուրի աթոռակին, որ նվագի ու պատրաստվի իր համերգին... Դաշնամուրին դրված է մորս լուսանկարը։ Մայրս նկարում նստած է նույն աթոռին ու նվագում է նույն դաշնամուրը»։

Մեր հոր երիտասարդ տարիները լի են եղել ընատնեկան ջերմությամբ ու ընկերներով։ Փոլը քաջաբար կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մեզ հաճախ պատմում էր, որ երիտասարդ ռազմածովային սպա է եղել պատերազմի տարիներին և այդ ժամանակ է բացահայտել իր ընդունակությունները։ Փոլը պատերազմից վերադարձավ Հարվարդի բիզնես դպրոց։ Հենց այդտեղ էլ հանդիպեց իր կյանքի սիրուն՝ Նենսիին, որը Փոլի քույրՄիգսի հետ սովորում էր Ուելսլիի քոլեջում։ Փոլի ու Նենսիի կապն այնքան ամուր էր, որ ամուսանությունը հարատևեց 70 տարի։

                                                                

Այս գրքում հայրս շատ չի խոսում այն մասին, որ 8 տարի աշխատել է Պենտագոնում՝ նախագահներ Ջոն Քենեդու և Լինդոն Ջոնսոնի կառավարման օրոք։ Այդ տարիները նրա կյանքի ամենանշանավոր ու ամենածանր շրջանն էին։ Նա և իր սերնդի առաջնորդները հաջողությունների հասան Երկրորդ համաշխարհայինում հաղթանակից հետո միայն։ Բայց Վիետնամը նրանցից խլեց բոլոր ռեսուրսները և, ի վերջո, Ամերիկայի համբերությունը։ Որպես նախարարի օգնական, ապահովել է 500.000 զինվորի կարիքները։ Նա մշակել է թիկունքային ծառայության հիմունքներն ու մեթոդները, դրանք կյանքի է կոչել՝ ապահովելով աշխարհի մյուս կեսում գտնվող զորքի թիկունքը։

Փոլը հավատարիմ մնաց իր արժեքներին՝ ազնվությանն ու պարկեշտությանը։ Ավելին, կառավարությունում Փոլը հանրային ծառայության կատարյալ օրինակ էր։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ դարձավ ԱՄՆ նավատորմի նախարար ու այդ պաշտոնում աշխատեց 1967-ի սեպտեմբերից մինչև 1969-ի հունվար։ Ի պատիվ Փոլի ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը ներջերս նրա անունով կոչեցմի հրթիռային հաճանավ։ USS Paul Ignatius-ը, իր հրամանատարի խոսքով, ամերիկյան նավատորմի ամենաարդիական ու հզոր նավն է։

Մենք հպարտ ենք, որ մեծացել ենք ինտելեկտուալ միջավայրում՝ ազնվորեն ու եռանդագին նվիրվելով հանրային ծառայությանը։ Ու այս ամենը՝ երաժշտության հանդեպ մեծ սիրով ու սուր հումորով համեմված։ Հուսով ենք, որ մեր հոր «Հիմա մասամբ գիտեմ» հուշագրությունը բոլորին կօգնի հասականալ այն հրաշալի ժամանակները, որոնք մենք ենք տեսել։

Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսներ

Տարածել