BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չինական գրոհ. մետաքսի նոր ճանապարհը ցանցի մեջ է վե

Չինական գրոհ. մետաքսի նոր ճանապարհը ցանցի մեջ է վերցնում 4 աշխարհամաս

Չինաստանի նախագահի եվրոպական տուրն ավարտվում է ստորագրված փաստաթղթերի հաստլիկ փաթեթով: Սի Ծին Պինի այցը Ֆրանսիա համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 55-րդ տարեդարձի հետ: Այն ժամանակ Միացյալ Նահանգների ազդեցությունը թոթափելով` գեներալ դը Գոլը Փարիզ-Պեկին հարաբերությունները բարձրացրեց նոր մակարդակի: Սի Ծին Պինն իր պատմական այցի շրջանակում հիշեցնում է խորհրդանշական ժեստի մասին:
55 տարի առաջ անկախության ոգով ուժեղ Չինաստանն ու Ֆրանսիան առաջինը հաղթահարեցին սառը պատերազմի խոչընդոտներն ու պատմական ձեռքսեղմումով ամրագրեցին փոխշահավետ գործակցությունը:

Վերջին անգամ Սի Ծին Պինը Փարիզում եղել է 5 տարի առաջ, Մակրոնի ընդունելությունը ճոխությամբ զիջում էր Օլանդի կայսերական ընդունելությանը, բայց ստորագրած փաստաթղթերի ծավալը կարելի է պատմական համարել:

Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի ֆոնին Սի Ծին Պինը Փարիզում ստորագրել է բազմամիլիարդանոց պայմանագրեր՝ Էներգետիկ, մշակութային, ավիացիոն, նավաշինական ու տիեզերական հետազոտությունների ոլորտներում: Մասնավորապես, Չինաստանը Ֆրանսիայից 300 օդանավ կգնի: Միայն այս գործարքի ընդհանուր արժեքը 30 միլիարդ եվրո է: Կկառուցվի նաև 10 բեռնատար նավ` 15 հազար կոնտեյների համար: Եվս մեկ միլիարդ նախատեսված է Չինաստանում ֆրանսիական էներգետիկ գիգանտի ծովային էլեկտրակայանի կառուցման համար:
Չինաստանի ղեկավարը հանդիպել է Բրյուսելի ու Բեռլինի ներկայացուցիչների հետ: Սի Ծին Պինին պետք է նրանց աջակցությունը` եվրոպական շուկան գրավելու համար: Մակրոնն ի տարբերություն իր Իտալացի գործընկերների, չինական մեգանախագծի տակ չի ստորագրել:


Կարդացեք նաև․



Մետաքսի նոր ճանապարհը նախատեսում է Ասիայի ու մյուս մայրցամաքների միջև հսկայական ցամաքային ու ծովային ենթակառուցվածքների կառուցում: Իտալիան ու ԵՄ մի քանի անդամ երկրներ պատրաստ են տնտեսական շահավետ գործարքի համար քաղաքական գին վճարել` անտեսելով Եվրաընտանիքի ավագ անդամների զգուշացումները:
Իտալիան մեծ յոթնյակի մեջ առաջինն է, որ միացել է «մետաքսի Ճանապարհ»-ի մեգանախագծին: Հռոմում վարչապետ Ջուզեպե Կոնտեն Չինաստանի նախագահի հետ մի քանի միլիարդ եվրո ներդրումների հուշագիր ստորագրեց: Տրիեստի նավահանգիստն էլ գրեթե ամբողջությամբ կանցնի Չինաստանի տրամադրության տակ: Սա չինական սուպերնախագծի փոքր մասն է միայն: Եմ երկրները միասնական չեն, շատերն ամենայն հավանականությամբ չեն դիմակայի Չինաստանի մուլտի-միլիարդավոր ներդրումների գայթակղությանը: Չինաստանը կստանա Եվրոպա, ԱՖրիկա ու Լատինական Ամերկա տանող ժամանակակից ու շահավետ մետաքսի ուղիներ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել