ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Չկա ուժ, կան միայն ուժի ապացույցներ. «Ուժի ուղիներ

Չկա ուժ, կան միայն ուժի ապացույցներ. «Ուժի ուղիները» գրքի հեղինակ Ֆրեդերիկ Անսելի գրքի հեղինակ (տեսանյութ)

newmag-y-n

Ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտի գիտական գործիչ Ֆրեդերիկ Անսելն «Ուժի ուղիները» գրքում նկարագրում է նոր, ոչ պետական ​​դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության

Միացյալ Նահանգներ-Ռուսաստան դիմակայության շուրջ է աշխարհը փորձում պահպանել ուժի հավասարակշռությունը։ Պատերազմելով՝ Ուկրաինայի հուսահատությամբ, չկողմնորոշվելով՝ Հայաստանի անորոշությամբ և մանևրելով՝ Թուրքիայի խորամանկությամբ։  

Միջուկային զենքի սպառնալիք, որը դեռ հաջողվում է զսպել, բայց որքա՞ն։ Պետությունների, առաջնորդների կարմիր գծերը վաղուց ջնջված են, և վիճակը ոչ թե պայթյունավտանգ է, այլ ամենուր արդեն պայթում է։ Ըստ «Ուժի ուղիները» գրքի հեղինակ Ֆրեդերիկ Անսելի, ամեն ինչ որոշելու է ուժը՝ ամենաուղիղ իմաստով։ 

«Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են»։  

Ֆրեդերիկ Անսելը «Ուժի ուղիները» գրքում ուժային տասնյակ գործոնների կողքին գերկարևորում է երկուսը՝ պետություն և աշխարհագրություն։ Այն երկուսը, որ ուղիղ առնչվում են Հայաստանին։ Պետության կորուստը վերջակետն է։ Եվ աշխարհագրությունը հնարավորություն է տալիս չհասնել այդ վերջակետին։ Կամ չօգտագործել այդ որոշիչ առավելությունը և տանուլ տալ ամեն բան.

«Այս անժխտելի իրականության ևս մեկ պարադիգմատիկ օրինակ՝ 2020-ի աշնանը Ադրբեջանի զորքը հստակ կերպով ջախջախեց հայկական ուժերը՝ հաշվի առնելով առանձնահատուկ լեռնային աշխարհագրությունը, օգտագործելով դրան հարմարեցված զենքեր՝ անօդաչուներ»։  

Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, այս գրքում Ֆրեդերիկ Անսելը հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները. 

«Եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսի, ապա այն կավարտվի Հայաստանի Հանրապետության ոչնչացմամբ»:  

Հայաստանն այս գրքի բազմաթիվ էջերում է։ Ըստ հեղինակի՝ Հայաստանի դեմ ուժի սպառնալիքը, ուժի գործադրումը կարող է փոխել միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը.

«Միջազգային իրավունքները՝ սկսած հետխորհրդային ժամանակներից մինչև այժմյան օրենքները Ադրբեջանին թույլ չեն տալիս Հայաստանի հանդեպ նկրտումներ ունենալ: Այս հանգամանքն այժմ աշխարհին նետված մարտահրավեր է, և ադրբեջանական հարձակումը կանխելու քայլերը մենք պետք է տեսնենք առաջիկայում»:  

Եթե ձեռքիդ միայն մուրճ է, ամեն խնդիր մեխ կթվա, սակայն ուժի՝ վրեժխնդիր, անհիմն կամ վնասաբեր կիրառման հակումը հավերժական և համընդհանուր երկաթե օրենք չէ։ Մյուս կողմից Անսելն այս գրքում ընդգծում է՝ ուժի հայեցակարգն իր լեգիտիմությունը չի կորցնում այն պատճառով, որ որոշ դերակատարներ անվիճելիորեն և վտանգավոր կերպով այն ծառայեցնում են նվաճողականությանը։ Հետևաբար, խաղաղության ձգտումների հիմքում ևս կարող է լինել միայն ուժը։ 

«Խաղաղությունը փրկելու կամ խաղաղ շարունակություն ապահովելու՝ որոշ դեպքերի ուսումնասիրությունը մեխանիկորեն հուշում է զսպող ուժի՝ հավանական դրական դերի մասին: Այնպես որ, ուժի մերժումը բարոյական տեսանկյունից առավել վտանգավոր է և, որոշակի առումով, պարադոքսալ, քանի որ հակասում է անցած ժամանակներին»:

Ինչո՞ւ են պետությունները ձգտում ուժի, և ինչո՞ւ են գործի դնում այդ ուժը։ Անսելի ամփոփ պատասխանը՝ լինելու կամ ունենալու համար ավելին, միշտ ավելին։ Եվ, ի վերջո՝ ինչ է ուժը։ Ֆրեդերիկ Անսելը վերաձևակերպում է բանաստեղծ Պիեռ Ռեվերդիին, ըստ որի` «չկա սեր, կան միայն սիրո ապացույցներ»։ Ըստ Անսելի՝ չկա ուժ, կան միայն ուժի ապացույցներ։ 

Կարդացեք նաև

Տարածել