ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հայերեն է հրատարակել Ֆրանսիացի ամենահայտն

Newmag-ը հայերեն է հրատարակել Ֆրանսիացի ամենահայտնի քաղաքագետներից Ֆրեդերիկ Անսելի գիրքը. շնորհանդեսին ներկա կլինի գրողը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը և Ամունդի Ակբան ներկայացնում են ֆրանսիացի ամենահայտնի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտի մասնագետ Ֆրեդերիկ Անսելի աշխատությունը, որի մի զգալի մաս նվիրված է Կովկասին և Հայաստանին։ Ֆրանսիացի գոեպոլիտիկ Ֆրեդերիկ Անսելի այս գիրքը ներկայացնում է նո

Ֆրեդերիկ Անսելը ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտին գիտակ գործիչ է։ Բարձրագույն կրթություն և դոկտորի կոչում ստացել է Փարիզի համալսարանի Աշխարհաքաղաքական վերլուծության և հետազոտությունների կենտրոնում։ Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն է դասավանդում երեք տասնամյակ։ Հիմա՝ Փարիզի Բիզնես դպրոցում է։ 2022-ին լույս է տեսել «Ուժի ուղիները» գիրքը, որի համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Ֆրեդերիկ Անսելին արժանացրել է աշխարհաքաղաքականությանը նվիրված գրքի գլխավոր մրցանակին։      

«Ուժի ուղիները» գրքում ուժային տասնյակ գործոնների կողքին նա գերկարևորում է երկուսը՝ պետություն և աշխարհագրություն։ Այն երկուսը, որ ուղիղ առնչվում են Հայաստանին։ Պետության կորուստը վերջակետն է։ Եվ աշխարհագրությունը հնարավորություն է տալիս չհասնել այդ վերջակետին։ Կամ չօգտագործել այդ որոշիչ առավելությունը և տանուլ տալ ամեն բան։ 

Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, այս գրքում Ֆրեդերիկ Անսելը հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները:  

Ինչո՞ւ են պետությունները ձգտում ուժի, և ինչո՞ւ են գործի դնում այդ ուժը։ Անսելի ամփոփ պատասխանը՝ լինելու կամ ունենալու համար ավելին, միշտ ավելին։ Եվ, ի վերջո՝ ինչ է ուժը։ Ֆրեդերիկ Անսելը վերաձևակերպում է բանաստեղծ Պիեռ Ռեվերդիին, ըստ որի` «չկա սեր, կան միայն սիրո ապացույցներ»։ Ըստ Անսելի՝ չկա ուժ, կան միայն ուժի ապացույցներ։ 

Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրը, որը թուրքերը փորձում են վերածել միջանցքի, թիրախավորված է։ Հայաստանի աշխարհաքաղաքական խիստ հազվագյուտ արժեքներից մեկը Մեղրին է, այս քաղաքի հսկողության տակ գտնվող նեղ միջանցքը։ Հեռուստավերլուծություններից մինչև մրցանակակիր գրքեր՝ ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի վերլուծություններում Մեղրիի խնդիրն անցնում է կարմիր թելի պես։  

«Աղքատ և սակավամարդ Զանգեզուրով Հայաստանը Արաքս գետի վրայով ցամաքային նեղ սահման ունի Իրանի հետ։ Այն կապող օղակ է Իսլամական Հանրապետության և նրա արտոնյալ առևտրային և քաղաքական գործընկեր Ռուսաստանի միջև։ Արաքսի կամրջով անցնող ծանր բեռնատարները վկայում են այս առանցքի կարևորությունը, որը միաժամանակ ցամաքային արգելք է Թուրքիայի և Ադրբեջանի միջև»:

Արցախի կարևորությունը ֆրանսիացի աշխարհաքաղաքագետը բացատրում է ոչ թե զգացմունքային ու մարդասիրական, այլ սառը և արժեքային ընկալմամբ։ Ընդգծում է այդ կարևորությունը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի հետ։    

«Ուժի ուղիները»  գրքի գլխավոր գործընկերն Ամունդի Ակբա Ասեթ մենեջմենթն է։ Ֆրանսերենից հայերեն է թարգամնել Լիլիթ Բլեյանը։


Ֆրեդերիկ Անսելի հայաստանյան այցի մանրամասները


Անսելը Հայաստան է ժամանում երկու օրով։ Այցի առաջին օրը՝ հունվարի 24-ին, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոցենտի մասնակցությամբ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում տեղի կունենա գրքի հեռուստաշնորհանդեսը։  

Ընկերությունը Հայաստանում 2-րդ անգամ կազմակերպում է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը, որտեղ համախմբել են գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։ Համաժողովին տեղի կունենա  «Ուժի ուղիները» գրքի շնորհանդեսը։ Իրադարձությունից հետո քաղաքագետը բացառիկ հարցազրույց կտա Newmag-ին։  

Այցի վերջին օրը՝ հունվարի 25-ին, առավոտյան 10։00-ին Ալեքսանդր հյուրանոցում աշխարհաքաղաքականության դոկտորը կհանդիպի հայաստանյան մամուլի հետ, կպատասխանի քաղաքագետների հարցերին։

Տարածել