Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը, անկախ նրանից՝ սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների և նրանց քաղաքացիների գոյության պայմանները։
Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսևորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը:
Վերջապես, այն նկարագրում է նոր, ոչ պետական դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները:
Հայ ընթերցողն այս աշխատության մեջ պարբերաբար կգտնի ՀՀ վերջին 30 տարիների, Արցախյան հակամարտության, 44-օրվա պատերազմի, հայ-ադրբեջանական թշնամանքի, հայ-ռուսական բարդ հարաբերությունների և հայ հասարակության կորցրած հնարավորությունների անկողմնակալ, նորահայաց ու ողջամիտ բնորոշումները և եզրահանգումները։