10 փաստ՝ «Ուժի ուղիները» գրքի հեղինակ Ֆրեդերիկ Անսելի մասին (տեսանյութ)
10/28/2024

Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու հետևողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը՝ բացահայտելով զարգացումների միտումները: Հայ ընթերցողն այս աշխատության մեջ պարբերաբար կգտնի ՀՀ վերջին 30 տարիների կարևոր դրվագները։
1. Ֆրեդերիկ Անսելը ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտին գիտակ գործիչ է։
2. Բարձրագույն կրթություն և դոկտորի կոչում ստացել է Փարիզի համալսարանի Աշխարհաքաղաքական վերլուծությանև հետազոտությունների կենտրոնում:
3. Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն է դասավանդում երեք տասնամյակ։ Հիմա՝ Փարիզի Բիզնես դպրոցում է։
4. Արժանացել է Դիմադրության և տեղահանության ազգային մրցույթի (1987) և Ֆրանսիայի Աշխարհագրական ընկերության գլխավոր մրցանակներին (2015)։
5. 2022-ին լույս է տեսել «Ուժի ուղիները» գիրքը, որի համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Ֆրեդերիկ Անսելին արժանացրել է աշխարհաքաղաքականությանը նվիրված գրքի գլխավոր մրցանակին։
6. Իր հայրենի Ֆրանսիան Անսելը որակում է միջին հզորության, բայց համաշխարհային մակարդակի տերություն։ Հիշեցնում է՝ Ֆրանսիայի նախագահը կարողացավ զսպել Էրդողանին՝ Հունաստանի դեմ Թուրքիայի հավակնությունների ժամանակ։
7. Թուրքիան չի կարող ուղիղ հարձակվել Հայաստանի վրա․ այն պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանի պաշտպանության տակ է, կարծում է Անսելն ու բացատրում՝ ռուսական պաշտպանության ներքո գտնվող պետության վրա հարձակվելու համար պետք է կատարելապես ապուշ լինել, ինչը չի կարելի ասել Էրդողանի մասին:
8. Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն Անսելի խորքային ուսումնասիրության թեման է։ Իսրայելն իրավունք ունի զենք վաճառել ում ցանկանա, բայց Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելով և Հայոց ցեղասպանությունը չճանաչելով Իսրայելը հասել է, ըստ Անսելի, բարոյականության և էթիկայի կարմիր գծին:
9. Աշխարհը լռեց և չճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը՝ առավել կարևորելով Թուրքիայի ևԱդրբեջանի հետ շահերը։ Իսկ հայամետ Ֆրանսիան դա չարեց՝ ըստ Անսելի, զգալով անջատողականության վտանգ։
10. Արցախում պատերազմի օրերն Անսելը նշել է ամենավտանգավորը՝ թուրքերի մոտենալը Մեղրիին։
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել Ֆրանսիացի ամենահայտնի քաղաքագետներից Ֆրեդերիկ Անսելի գիրքը. շնորհանդեսին ներկա կլինի գրողը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Ֆրանսիացի հայտնի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի «Ուժի ուղիները» գրքի հեռուստաշնորհանդես (տեսանյութ)
- Ֆրեդերիկ Անսելի այցի վերջին ակորդը. հանդիպել է լրագրողներին և քաղաքագետներին (լուսանկարներ)
- Պետք է միշտ լսել, հետևել, կարդալ, թե ինչ է խոսում, հայտարարում, ծրագրում հակառակորդը, Ֆրեդերիկ Անսելի բացառիկ հարցազրույցը Newmag-ին (հարցազրույց)
- Չկա ուժ, կան միայն ուժի ապացույցներ. «Ուժի ուղիները» գրքի հեղինակ Ֆրեդերիկ Անսելի գրքի հեղինակ (տեսանյութ)

Ֆրեդերիկ Անսել
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
