Ապրել առողջ մեծ քաղաքում
Տարբեր երկրների գիտնականներ խումբ են ստեղծել և ուսումնասիրել, թե ինպե՞ս է մթնոլորտի աղտոտվածությունը ազդում ֆիզիկակապես ակտիվ մարդկանց վրա:Մեծ քաղաքներում սովորաբար մարդիկ սպորտով են զբաղվում հենց փողոցներում:
Նույնիսկ Դելին, որը համարվում է աշխարհի էկոլոգիապես ամենավատ քաղաքներից մեկը, մարդիկ կարող են հեծանիվ վարել շաբաթական 5 ժամ: Ուսումնասիրողները երկու ուղղությամբ են աշխատել` պարզել են թե օրական քանի ժամ է օգտակար ու վտանգավոր:
Օգտակար է կարդալ նաև`
- Ինչո՞վ են վտանգավոր ականջի բամբակե փայտիկները
- Գարնանային ալերգիա. Պատճառներն ու պայքարի մեթոդները
- Ինչպե՞ս պահպանել առողջությունը, երբ ունեք նստակյաց աշխատանք
Օրինակ Դելիում` օրական 30-45 րոպե պետք է մարզվել, իսկ ահա Լոնդոնում` կարելի է քայլել, զբոսնել, վազել կամ հեծանիվ վարել ամբողջ օրը: Դրսում մարզվելու համար ամենարդյունավետ քաղաքներից մեկը պարզվում է Մոսկվան է:
Օդի աղտոտվածությունը մի շարք հիվանդությունների պատճառ կարող է լինել:
Առաջին հերթին ասթմա է առաջացնում: Հենց այդ պատճառով էլ` շատ մարդիկ փորձում են առողջ ապրելակերպ վարել ու օգտվել մարզասրահներից, կամ առհասարակ աշխատանքի գնալ միայն մեքենայով ու օրվա ավարտն անցկացնել չորս պատի ներսում: Մինչդեռ այս մոտեցումը` ըստ հետազոտողների, սխալ է: Այն քաղաքները, որոնք օդի աղտոտվածության թույլ մակարդակ ունեն, այստեղ մեծ դեր կարող է խաղալ երկար զբոսնքները, վազելը, ցանկալի է աշխատանքի գնալ հենց հեծանիվով, կամ քաղաքի մի ծայրից մյուսն անցնել մետրոներով: Այսպես նաև մի մեծ քայլ արած կլինեք` օդը մաքուր պահելու հարցում:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան