FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլո

Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլուխ չհանեցին. զրույց քլինինգային ծառայության ղեկավարի հետ

KYKY: Քլինինգն այսօր Բելառուսում պահանջվա ՞ ծ ծառայություն է: Քանի ՞ պատվեր եք ստանում  մեկ շաբաթում:
Ե. Ս. - Այնպիսի տպավորություն ունեմ, ասես Մինսկում հիմա միայն քլինինգային ընկերություններ են ստեղծվում, մարդիկ էլ միայն այդ ծառայությունից են օգտվում: Իմ ընկերությունն անընդհատ աճում է, բայց ոչ այնքան արագ, որքան ես կցանկանայի: Եղել են նաև լճացման շրջաններ, բայց երբեք չեմ մտածել ընկերությունը փակելու մասին: Հիմա ճգնաժամ չկա ու միջինը 5 տոկոս աճ ենք գրանցում, ամեն ամիս մաքրում ենք 400-500 բնակարան: Սա լավ ցուցանիշ է: Կցանկանայի, որ օրական 30 պատվեր ունենայինք: Մինսկում դա հնարավոր է: Հիմնական աշխատակազմը բաղկացած է 25-30 քլիներներից, աշխատակիցների 100 տոկոսը կանայք են: Փորձել ենք նաև տղամարդկանց հետ աշխատել, բայց պարզվեց, որ առօրյա, կանոնավոր աշխատանքի համար նրանք թույլ են: Մշտական քլիներները շաբաթն առնվազն 4 բնակարան են մաքրում:
Մաքրության տեսակներ կան: Շինարարությունից հետո բնակարան է գալիս 3-4 քլիներից բաղկացած խումբ, այնտեղ են աշխատում 9-ից 12 ժամ: Սովորական մաքրությունն օրինակ մեկ սենյականոց բնակարանում կտևի 2-3 ժամ: 3-ից 4 ժամ կտևի, եթե օրինակ բնակարանը մեծ է:
Իմ սերունդը մեծացել է այն մտքով, որ մաքրությունը` կնոջ պարտականությունն է: Նույնիսկ, եթե թոթափում ես սովետական ժառանգությունը, միևնույնն է, հաճախ խղճի խայթ ես զգում, երբ քո փոխարեն մեկ ուրիշն է բնակարանդ կարգի բերում: Տղայիս սերունդն օրինակ, ավելի ազատ է, նա կարող է նստել սենյակում, երաժշտություն լսել, երբ քլիներն իր սենյակում մաքրություն է անում:
KYKY: Հարցազրույցներից մեկում ասացիք, որ ձեզ հաճախ են դիմում ուսուցիչները, բժիշկները, գանձապահները: Նրանք այս աշխատանքն են ընտրում ֆինանսական անելանելի պայմանների պատճառո՞վ:
Ե. Ս:  - Երկրում մասնագիտությունների շերտավորում կա, մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գալիս են մեզ մոտ հավելյալ գումար վաստակելու: Շատ է պատահում, որ մնում են որպես հիմնական աշխատակից: Օրինակ բուժքույրերը: Գիշերային հերթափոխով կոպեկներով աշխատելու փոխարեն լավ վարձատրվում են ընդամենը մի քանի ժամ աշխատելու դիմաց: Հաճախ համալսարանն ավարտելուց հետո երիտասարդներն անմիջապես անցնում են այս աշխատանքին, քանի որ այն համարվում է միջինից բարձր վարձատրվող աշխատանք:



Կարդացեք նաև․



KYKY: Ինչպե՞ս եք ընտրում ձեր աշխատակիցներին:
Ե.Ս.: - Մենք ոչ թե պրոֆեսիոնալ մաքրուհիների թիմ ենք հավաքել, այլ լավ մարդկանցից բաղկացած անձնակազմ: Նրանք առանց համազգեստի մտնում են հաճախորդների բնակարան, ասես նրանց հարևանները լինեն: Պարտադիր պայման է` հաճելի արտաքինը:
Քլինինգը բիզնես է, որում մարդկային գործոնը մեծ դեր է խաղում:
Ամեն բան հնարավոր է, պետք է պատրաստ լինես ֆորս մաժորային իրավիճակի: Երբ նոր էինք սկսել այս բիզնեսը, դեպքեր եղան, երբ քլիները ծաղկաման կամ այլ իրեր կոտրեց: Հիմա մեզ մոտ գործում է նաև ապահովագրություն: Մենք պարտավոր ենք փոխհատուցել վնասը, որը քլիներն է հասցրել: Նույնիսկ օնլայն պատվերի դեպքում հաճախորդը ստանում է պայմանագիր, որն իր մեջ նաև ապահովագրություն է պարունակում: Գողություն դեռ երբեք չենք ունեցել, բայց դա էլ է նախատեսված: Մանր վնասները սովորաբար փոխհատուցում ենք բոնուսներով, անվճար մաքրությամբ:
Այսօր մեր ոլորտում կարելի է ասել ասեղ գցելու տեղ չկա: Ավելի քան 150 գրանցված ընկերություն կա: Մրցակցությունը մեծ է, պարտադրող է: Պետք է կատարելագործես ծառայություն մատուցելու որակը, ձևը: Ճիշտ աշխատելաոճն այն է, երբ մարդը մտնում է ընկերության կայք, սեղմում է կոճակն ու հասկանում երբ, որքան ժամանակում կմաքրեն իր բնակարանն ու որքան կարժենա ծառայությունը:

Աղբյուր






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել