Տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Common Graond-ում կին գրողների միամսյակի շրջանակում Newmag-ը ներկայացրեց Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» գրքի շնորհանդեսը։ Գեղարվեստական գործը պատմվածնքերի ժողովածու է, որտեղ գրողը հավաքել է 19 գործ, որոնք պատմությունների իսկական փունջ են
«Անտառի մեղավոր անցյալը» գրքի հեղինակին շնորհավորելու ու առաջիններից գեղարվեստական գործն ընթերցելու ցանկությամբ Common Graund գրական սրճարան են շտապել Սուսաննա Հարությունյանի համակուրսեցիները, գրչակից ընկերները, մտերիմներն ու հավատարիմ ընթերցողները։ Սա Սուսաննա Հարությունյանի 12-րդ գիրքն է, որտեղ պատմվածքներ են սվորական մարդկանց կյանքի ու ավանդույթների մասին։ Գրողի համար պատմվածնքեր գրելն ավելի քան պարտավորեցնող է, քանի որ պետք է փորձես լակոնիկ ու գեղեցիկ ներկայացնել միտքը, հերոսներին։ Դարն է այդպես. Ժամանակը կարճ է և՛ գրողի, և ընթերցողի համար, այդ իսկ պատճառով էլ այս հերոսների մասին պատմել է փոքրիկ պատմությունների միջոցով.
«Ինձ համար կարևորը մարդն է,ու կապ չունի քաղաքում, գյուղում, թե լուսին վրա։ Չեմ կարծում, որ գյուղում ապրող մարդը այլ կերպ է սիրում կամ մահանում, բացի այդ, մենք երբեք չենք ունեցել մի քանի միլիոնանոց քաղաքներ և Հայաստանը լավագույն դեպքում գյուղաքաղաքներով է հարուստ եղել»:
Պատմվածքներում կհանդիպեք առաջին դեմքով շարադրված իրադարձությունների, բայց հանկարծ չմտածեք, որ այդ ամենը պատահել է հենց Սուսաննա Հարությունյանի հետ. «Հաճախ հարցնում են՝ վա՛յ, չգիտեի, որ քեզ հետ այդպիսի բան է պատահել։ Իրականում ինձ հետ չի պատահել, պարզապես գրել եմ առաջին դեմքով»։
Մեկ տարի առաջ էլ Newmag-ը հրատարակեց գրողի «Անդրանիկի վերջին ձին» վեպը, որի խմբագիրը, ինչպես և պատմվածնքերի այս ժողովածուի, Արմեն Ամիրխանյանն է։ Երկու գրքերի դեպքում էլ հիացել, ապշել ու ոգևորվել է։ Անսպասելի է Սուսաննա Հարությունյանի բոլոր գործերը՝ անկախ ժանրից.
«Համաշխարհային աղետի պատճառը նաև բարձր գրական մտքի նահանջն է: Եթե Հոմերոսը չգրեր Իլիականը, Լաոկոոնի քանդակը չէր ստեղծվի։ Գրողները ինչ որ գրում են, պետք է տարիներ, նույնիսկ դարեր անց կարդալ: Պատմվածքներում ու վեպում Սուսաննան հաճախ ներկայացնում է գյուղի մարդուն։ Գյուղի մարդը ավելի բյուրեղյա է: Մեծ քաղաք երևույթը գրեթե չի եղել Հայաստանում: Գյուղի մարդն է, որ գիտի՝ հողն ինչ է»:
Գրքի շնորհանդեսին ներկա գրականագետ, գրականության ուսուցչուհի Հասմիկ Հակոբյանն ընդգծում է՝ գրողի գործերը հաճախ է խորհուրդ տալիս, որ աշակերտներն ընթերցեն ու ծանոթանան ժամանակակից հեղինակի գրքերին.
«Գրողը ժամանակակից կյանքի և անհատի միջև միջնորդ է և գրականությամբ պետք է օգնի անհատին ավելի լավ հասկանալ ժամանակակից կյանքը և հաջողում են այն գրողները, որոնք կարողանում են ճիշտ և տեղին անդրադառնալ իրականությանը: Շատ ուրախալի փաստ է Սուսաննա Հարությունյանի գրականությունը»:
Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր ելույթում ընդգծեց, որ երկրորդ անգամ ևս Սուսաննա Հարությունյանի գործերը հրատարակելու պատճառը մեկն է. «Սուսաննա Հարությունյանը մեր ժամանակների ամենատաղանդավոր գրողն է. սա մեր կարծիքն է։ Նրան ընթերցելը հետաքրքիր են ու անկախ՝ ինչի մասին է գրում։ Նրան ընթերցելիս՝ չես ձանձրանում»։
Գրիք գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է։ «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածնքերի ժողովածուն արդեն հասնելի է newmag.am կայքում և գրախանութներում։
Գրական զրույցները թեժացան գինեխմության ընթացքում։ Common Graund գրական սրճարանում Newmag-ի կին գրողների մեկամսյակի ընթացքում յուրաքանչյուր չորեքշաբթի տեղ է ունենում կին գինեգործների գինիների համտես։ Այս անգամ հերթը հնդիկ գինեգործի YOG WINE-ին էր։
Կարդացեք նաև