JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մահացել է քրեական կայսրության պարագլուխը. ո՞վ էր մ

Մահացել է քրեական կայսրության պարագլուխը. ո՞վ էր մարդկանց հնձող «Տրակտոր Բինուն»

Իտալիայի բանտերից մեկում  84 տարեկանում մահացել է  «Կոզա Նոստրա» քրեական կայսրության պարագլուխ Բերնարդո Պրովենցիանոն:

Ո՞վ   էր «հորեղբայր բինուն»


Իտալական մաֆիան նրա ձեռքում էր  1993 թվականից, երբ այդ պաշտոնում   «հորեղբայր Բինուն» կամ ինչպես նրան անվանում էին՝ «հաշվապահ»,     փոխարինեց Տոտո Ռիինաին: Նա զբաղեցրել էր ոստիկանության ձեռքն ընկած «կնքահայր» Տոտո Ռիինայի տեղը: Պրովենցանոն հայտնի է նաև «Տրակտոր Բինու» մականունով, որը նա ստացել էր մարդկանց անխնա «հնձելու» համար: 
43 տարի արդարադատությունից խուսափելուց հետո 2006-ին Պրովենցիանոն հայտնվեց ճաղերի հետևում ամենախիստ պայմաններում` ցմահ ազատազրկման 3 ժամկետով: Ըստ իտալական լրատվամիջոցների, Պրովենցիանոն տառապում էր միզապարկի քաղցկեղից:

Ինչպե՞ս է առաջացել «Կոզա Նոստրա» խմբավորումը


13-րդ դարում Սիցիլիան թալանում էին ոչ միայն ալժիրյան ծովահենները, այլ նաև ֆրանսիական վարձու զինված ջոկատները, որոնք ծառայում էին հյուսիսիտալական դքսերին և կոմսերին: Սիցիլիացիների կազմակերպված զինված պայքարը ֆրանսիացիների դեմ սկսվեց 1282 թ.-ին՝ «Morete alla Francia, Italia anela» ՝ «Մեռի՛ր Ֆրանսիա, շունչ ա՛ռ Իտալիա» կարգախոսով: Սիցիլիացիների կոչի հենց առաջին տառերից էլ կազմավորվեց «մաֆիա» բառը: Շուտով ինքնապաշտպանության խմբավորումները վերածվեցին արհեստավարժ մարտիկների և սկսեցին գյուղացիներից գումար վերցնել՝ արտաքին թշնամիներից նրանց պաշտպանելու համար: 19-րդ  դարում միասնական կառույց դարձած մաֆիան նույնիսկ փորձեց անջատել կղզին Իտալիայից, սակայն պարտություն կրեց:


Կարդացեք նաև.



Ի՞նչ է նշանակում «Կոզա Նոստրա»


19-րդ դարի վերջում հազարավոր սիցիլիացիներ, փախչելով աղքատությունից և կլանային պատերազմներից, տեղափոխվեցին ԱՄՆ: ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ստեղծվեց «Կոզա Նոստրա»-ն, որը թարգմանաբար նշանակում է «Մեր գործը»: Այն  իտալական «ընտանիքների» ցանց էր, որը վերահսկում էր խաղատները, մարմնավաճառությունը, ալկոհոլի, ծխախոտի և զենքի անօրինական շրջանառությունը, ինչպես նաև զբաղվում  դրամաշորթությամբ:
Սիցիլիական բոլոր «կոնսորտերիաներ»-ը կազմում են մի ամբողջություն, որը ղեկավարվում է Capo di tutti Capi-ի՝ բոլոր գլուխների գլխի կողմից: Մաֆիոզ խմբավորման կարևոր անդամներից են համարվում նաև վարձու մարդասպանները (icciotti di ficatu), թիկնապահները (stopalieri), դատավորները (gabellotti) և խորհրդատուները (consiglieri):
Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերի  կազմած  աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակում սիցիլիական և ամերիկյան «Կոզա Նոստրա»  խմբավորումը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Տարածել