BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լենինականցի Զապին մեղադրում են «օրենքով գողերի» սպ

Լենինականցի Զապին մեղադրում են «օրենքով գողերի» սպանության մեջ

Ըստ որոշ աղբյուրների,  Լենինականցի Զապին  մեղադրում են  Թուրքիայում քութաիսցի «օրենքով գող» Գոչի Ալպաիձեի՝ քրեական աշխարհում հայտնի Ալֆասոնի սպանության մեջ, որը գործել է Շաքրո Մոլոդոյի եղբորորդու՝ «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»:
Բացի դրանից, գաղտնիք չէ,  որ Զապը հաշվեհարդար է տեսել նաև նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի՝ Հայկո Ղարաբաղսկու հետ, ում Զապի մարդիկ դարձրել են հաշմանդամ՝ հենց նրա սեփական տանը կրակելով ոտքերին:
Ելնելով արտաքսված հայ «օրենքով գողերի» «ընտանիքի»  հավասարության սկզբունքներից, Հայկոն Զապին այլևս առաջնորդ չէր համարում, որի համար էլ պատասխան է տվել:
Հայտնի պատմություններից հետո հայաստանյան գողական աշխարհում Զապը պաշտոնապես դարձավ «առաջին դեմք»:

Հայտնի պատմություններից հետո հայաստանյան գողական աշխարհում Զապը պաշտոնապես դարձավ «առաջին դեմք»:

Այդ պատվին Զապն արժանացավ այն ժամանակ, երբ ըստ հայկական մամուլի,  2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իբր  իշխանությունները դիմել էին քրեական հեղինակություններին՝ չեզոքացնելու գնդի գրավումը:
Քրեական հեղինակություններ Զապը,  Սուրոն, Ալոն և Աֆոն հրաժարվել էին գործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ և խնդրել էին  իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել նման գործողությունների համար:


Կարդացեք նաև.



Պանկինսկին Օզմանովի համար իրենից նեղացածների թվում փոքր նշանակության ֆիգուր էր, որից կարող էին վրեժխնդիր լինել: Զապը պատժեց ամենաանվնասին, որն իր ճակատագրի հետ առնչություն չուներ: Եթե «գողական ճշտով» Հայկոյի հետ արվածը կարելի է համարել սեփական պատիվը պահելու քայլ, ապա Պանկինսկու և Ալֆասոնի դեմ ուղղված քայլերը Շաքրոյի կլանին մատուցած ծառայություններ են, որոնց վրա Զապն, ամենայն հավանականությամբ դրել է իր ամբոջղ հույսը:

PRIMECRIME

Տարածել