[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Պատմություն դալտոնիկների համար
Միմյանց հետ վիճում են երկու հրեա.
-Սպիտակը դա գույն չէ,- ասում է առաջինը:
-Ինչ ես հիմար-հիմար դուրս տալիս,իհարկե գույն է:
-Չէ, ինչ ուզում ես ասա, մեկ է` սպիտակը դա գույն չէ…
-Շատ լավ, եթե այդքան վստահ ես, դե արի գնանք ռեբեից հարցնենք:
Նրանց լսելով ռաբբին ասում է.
- Բարդ հարց եք տալիս, չսխալվելու համար ես պետք է ուսումնասիրեմ, թե «Թորան» ինչ է ասում այդ մասին: Վաղը եկեք սինագոգի բակ, ես ձեզ կպատասխանեմ,- ասում է ռաբբին:
ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»…
Հաջորդ օրը պատասխանն իմանալու համար նրանք կրկին գալիս են ռաբբիի մոտ:
-Ես նայեցի: «Թորայի» համաձայն` սպիտակն ամեն դեպքում գույն է:
Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.
-Լավ, թող սպիտակը գույն լինի, բայց ահա սևը՝ հաստատ գույն չէ…
- Ոնց կարող է սևը գույն չլինել,- տարակուսում է մյուսը:
-Այո, ես նորից եմ կրկնում` սևը հաստատ գույն չէ:
-Դե որ այդպես է, արի էլի գնանք սինագոգ` ռեբեի մոտ:
Այդպես էլ անում են: Դիմելով ռաբբիին, նրանցից մեկը հարցնում է.
-Ասացեք ռեբե, սևը դա գո՞ւյն է, թե՞ ոչ:
Ռաբբին չսխալվելու համար նորից «Թորայով» ճշտելու ժամանակ է խնդրում: Հաջորդ օրը դիմելով նրանց, ռաբինն ասում է.
- «Թորայի» համաձայն սևն էլ է գույն…
Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.
- Այ, տեսնում ես, սպիտակն էլ , սևն էլ գույներ են: Հիմա համոզվեցիր, որ ես քեզ իսկապես գունավոր հեռուստացույց եմ վաճառել…
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)