BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ են կանայք 2 անգամ ավելի շատ ընկնում դեպրեսի

Ինչո՞ւ են կանայք 2 անգամ ավելի շատ ընկնում դեպրեսիայի մեջ, քան տղամարդիկ

Ի՞նչ է դեպրեսիան։
Դեպրեսիան ամենատարածված հոգեկան խանգարումն է: Դրանով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Միայն Ռուսաստանում դեպրոսիայով հիվանդ 8 միլիոն մարդ կա: Բայց ոչ բոլորը գիտեն`դա ինչ է:
Դեպրեսիա բառը շատ տարածված է, բայց դրա տակ յուրաքանչյուրն իր բացատրությունն է տեսնում: Հաճախ դեպրեսիա են անվանում ուղղակի վատ տրամադրությունը, որը կարող է առաջանալ եղանակի փոփոխությունից: Իրականում` ծանր հոգեվիճակ է, որի ժամանակ մարդն անընդհատ նույն ընկճված տրամադրությունն ունի: Դրան է գումարվում քնի, ախորժակի խանգարումը, անհանգստությունն ու մեղքի զգացումը: Դեպրեսիայով հիվանդների մոտ ավելի մեծ է ինքնասպանության ռիսկը: Դա նշանակում է, որ դեպրեսիան պետք է բուժել:
Ինչո՞ւ ենք խոսում հենց կանանց դեպրեսիայի մասին։
Երկու սեռերն էլ հակված են հոգեկան խանգարումների: Տղամարդիկ նույնպես կարող են հիվանդանալ:

Բայց դեպրեսիայով ավելի հաճախ հիվանդանում են կանայք, մոտ 8.5 տոկոս ավելի: Գրեթե կրկնակի:

Գիտնականները պնդում են, որ պատճառը հորմոններն են, ժառանգականությունը: Ինչո՞ւ ավելի հաճախ կանայք` կա մի քանի վարկած:
Որովհետև կանայք հատուկ հորմոնալ ֆոն ունեն:
Երբ խոսքը կանանց տրամադրության մասին է, շատերն ամեն ինչ վերագրում են ֆիզիոլոգիական առանձնահատկություններին: Հորմոնալ տատանումներն իրոք ազդում են տրամադրության վրա, մինչև հասունացման շրջանը տղաներն ու աղջիկնեը հիվանդանում են հավասար հաճախականությամբ, իսկ հետո աղջիկները սկսում են ավելի շատ հիվանդանալ: Բայց չի կարելի դեպրեսիան վերագրել միայն հորմոնալ առանձնահատկություններին:
Որովհետև կանայք ծննդաբերում են:
Հիվանդանալու վիճակագրության վրա ազդում է նաև դեպրեսիայի զուտ կանացի տեսակը` հետծննդյան դեպրեսիան: [ոսքը միայն հգնածության ու անքնության մասին չէ: 10-15 տոկոս կանանց մոտ զարգանում է հետծննդյան դեպրեսիա:
Որովհետև կանայք ավելի վատ են ապրում:
Ամբողջ աշխարհում կանայք ավելի աղքատ են, նրանք սահմանափակ ռեսուրսներ ունեն, այդ թվում առողջապահության ոլորտում:

Կանայք հաճախ ավելի մեծ ծանրաբեռնվածություն են կրում իրենց ուսերին, աշխատանքի վայրում և տանը:


Կարդացեք նաև․



Որովհետև այդպես է ընդունված:
Համարվում է, որ կանայք ամեն ինչին ավելի վառ են արձագանքում, քան` տղամարդիկ: Նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց զգացմունքներին:
Ինչո՞վ է կանացի դեպրեսիան տարբերվում տղամարդկայինից:
Հիվանդության ընդհանուր ախտանիշները նույնն են: Տարբերությունները` դետալներում են:
Կանայք հիվանդանում են ֆիզիկապես, հաճախ դեպրեսիան սկսում է սթրեսից, առաջանում է թուլություն, գլխացավ, գլխապտույտ, քնի և ախորժակի խախտում:

Կանանց մոտ առաջանում է անհանգստության ու տագնապի զգացում: Կանանց մոտ դեպրեսիան ուղեկցվում է տագնապի զգացումով: Կինը սկսում է սպառնալիք, անորոշություն և վտանգ զգալ:
Դեպրեսիայի նախանշաններ:

  • Տխրություն, անհուսալիության զգացում,

  • Մեղքի զգացում,

  • Հետաքրքրության կորուստ այն իրերի կամ զբաղմունքի հանդեպ, որը նախկինում սիրել եք,

  • Անքնություն կամ հակառակը` քնկոտություն,

  • Կենտրոնացման կորուստ,

  • Անհասկանալի ցավեր, որի պատճառը հնարավոր չէ պարզել,

  • Ախորժակի փոփոխություն,

  • Մտքեր ինքնասպանության մասին:


LIFEHACKER

Տարածել