JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«DO» կամ եղի՛ր քեզ հավատարիմ. PANDORA գարուն/ամառ

«DO» կամ եղի՛ր քեզ հավատարիմ. PANDORA գարուն/ամառ հավաքածուն

2017-ի գարուն/ամառ հավաքածուի մեջ PANDORA-ն հպարտորեն ներկայացնում է «DO» գաղափարը, մի նոր բազմաբովանդակ արշավ, որը կոգեշնչի կանանց հավատարիմ լինել իրենց և այն ամենին, ինչին հավատում են:
«PANDORA-ն 30 տարիների ընթացքում ազնվորեն կայունացած ապրանքանիշ է, որն իր աշխատանքում ներկայացնում է հավատարմություն և նվիրվածություն՝ մեզ և մեզ շրջապատողներին ավելի լավը դարձնելու համար: DO արշավը և մեր նոր հավաքածուն այդ սովորույթը առաջ քաշելով հավաստիացնում են, որ միասին մենք անում ենք այն, ինչ անկեղծ է մեզ համար», - բացատրում է PANDORA-ի գլխավոր փոխնախագահ և գլխավոր մարկետոլոգ Միննա Ֆիլիպսոնը:
Դրականը սփռելու պատասխանատվությունը PANDORA-ի սրտում է եղել հենց սկզբից՝ 1982թ.-ից: Ընկերությունը շարունակաբար ավելին է անում բնապահպանական վնասների նվազեցման համար, և նպաստում է կայուն վարքագծին, ըստ որի՝ գիտակից գործողություններով կատարելագործվում է արտադրության բոլոր ոլորտներում՝ սկսած դիզայնից, հումքից և մատակարարումից մինչև ամենակարևորը՝ երջանիկ և առողջ մարդիկ:






PANDORA-ի զարդերը հնարավորություն են տալիս կանանց արտահայտել իրենց ոճը, վայելել կյանքը և վերապրել զգացողությունները: «2017թ.-ի գարուն/ամառ հավաքածուն վառ է, բազմաբովանդակ և հաստատուն,ինչպես կանայք: Յուրաքանչյուր զարդ ներկայացնում է այն դրականը, որով կանայք կարող են հիանալ և ոգեշնչվել: Այն ինչ նրանք ընտրում են, խոսում է նրանց փոխարեն», - ասում է PANDORA-ի գլխավոր փոխնախագահ և գլխավոր ստեղծագործական ղեկավար Ստեֆան Ֆեիրչիլդը:
Այն վստահությամբ, որ PANDORA-ն արտացոլում է հասարակական և բնապահպանական պարտավորությունների գաղափարախոսությունը, նման հայացքների տեր կանայք մոտիվացիա կգտնեն DO - ում, իրենց համոզմունքներում հաստատվելու համար: Հպարտություն զգալով, որ PANDORA զարդերը կրում եք ոչ միայն որպես ոճի հավելում, այլ ինչ-որ «ավելի»-ի խորհրդանիշ, DO - ն կոգեշնչի նոր ուժի և վճռականության՝ ազնիվ լինելու նրանում,թե ով եք Դուք, և ինչ է նշանակում կյանքը Ձեզ համար:
 
Ընդգրկելով դինամիկ ակտիվացումը բազմաթիվ հարթակներում՝ DO արշավը ներկայացնում է ոգեշնչող անհատականությունների, ինչպիսին է օրինակ կին գործարար և «Ամերիկայի հաջորդ Թոփ Մոդել»-ի մասնակից Մամե Ադջեի-ն: Երիտասարդ կանանց ուղղորդելը, մարդասիրական աշխատանքը կամ բիզնեսի ղեկավարումը, էներգիայով լի կանանց նոր արշավում ներկայացված լինելը մարմնավորում է այն ամենն, ինչ DO - ն է. PANDORA-ի եզակի ոճում գտնված վստահությամբ քաջալերում է  անել այն, ինչ կարևոր է Ձեզ համար:
PANDORA DO արշավին և 2017թ. գարուն/ամառ հավաքածուին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
__________________

PANDORA-Ի ՄԱՍԻՆ

Իր ձեռակերտ, ժամանակակից և միևնույն ժամանակ մատչելի զարդերով հայտնի PANDORA ընկերությունը ստեղծում, արտադրում և շուկա է ներմուծում բարձրորակ մետաղներից պատրաստված զարդեր: Ոգեշնչելով կանանց ներկայացնելու իրենց անհատականությունը և արտահայտելու անձնական ոճը, PANDORA-ի ոճային և կանացի զարդերը հավաքագրում են կյանքի անմոռանալի պահերն ու անհատական արժեքները: PANDORA-ի եզակի և մանրակրկիտ աշխատանքով դիզայնը՝ համատեղելով ավանդական զարդագործությունը և ժամանակակից տեխնոլոգիաները, թույլ է տալիս ներկայացնել այս զարդերը 6 մայրցամաքների ավելի քան 100 երկրներում, մոտավորապես 8.100 վաճառակետերում, այդ թվում 2.100-ից ավել անհատական խանութ-սրահներում: 1982թ-ին հիմնադրվելով Կոպենհագենում (Դանիա), PANDORA-ն ամբողջ աշխարհում աշխատանքի հրավիրեց ավելի քան 21.500 մարդու, որոնցից մոտ 12.400-ը Թայլանդում, որտեղ էլ հենց գտնվում է զարդերի գործարանը: PANDORA-ն հրապարակավ ներառված է ՆԱՍԴԱՔ Կոպենհագենի Դանիայի գլխամասային գրասենյակում:

2016թ.-ին PANDORA-ի ընդհանուր եկամուտը կազմել է 20.3 միլիարդ դանիական քրոն (մոտավորապես 20.7 միլիարդ եվրո): Ավելին իմանալու համար կարող եք այցելել www.pandoragroup.com կամ ոգեշնչվել www.pandora.net կայքում:

Տարածել