BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Կարգապահություն՝ առանց դրամայի» համա

Տեղի ունեցավ «Կարգապահություն՝ առանց դրամայի» համաշխարհային բեսթսելլերի հայերեն հրատարակության շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

«Կարգապահություն՝ առանց դրամայի» գիրքը ճանապարհային քարտեզ է ծնող-երեխա հարաբերությունների համար։ Ձեռնարկ, որը քայլ առ քայլ կսովորեցնի ծնողներին, թե ինչպես կարելի է զարգացնել դաստիարակության սեփական մոտեցումը, հեղինակներն էլ կհամոզեն, որ երեխայի հետ հուզա

«Կարգապահություն առանց դրամայի» գրքի թարգմանիչ  Վարդուհի Մկրտչյանի խոսքով,  գիրքը կուղղորդի ծնողներին ճիշտ անցնել երեխայի դաստիարակության բոլոր դժվար փուլերով. «Newmag-ին ներկայացրի միտքը, շատ շնորհակալ եմ, որ այն իրականություն դարձավ, ու հիմա վստահ եմ, որ հայ ծնողները, օգտվելով այս գրքից, կհասկանան, որ կարգապահությունը, ոը սովորաբար վերածվում է արգելքի, պայքարի հետ, այնքան է այդպես չէ, և այն իրավիճակնեը, որում հայտնվում են ծնողները` երեխաների վատ վարքի պատճառով, կարող է նրանց համար դառնալ հնարավորություն, որպեսզի ոչ միայն այդ պահին շտկեն երեխայի պահվածքը, այլ հետագայում նույնպես»:

  

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը վստահեցնում է՝  առանց գրքի շատ դժվար է դաստիարակել երեխային, այսինքն՝ պարզապես լսելով հարևանուհուց, տատիկից կամ ինչ-որ մեկից՝ դժվար է հասկանալ  ժամանակակից երեխայի տրամաբանություն ու լեզուն և լինել նրա համար հասկանալի:  

 

«Թարգմանելուց որոշեցինք, որ «դրամա» բառը պետք է լինի, որովհետև շատ հաճախ դրամատիկ իրավիճակ է ստեղծվում, երբ ծնողը որոշում է իր երեխային կարգի հրավիրել: Այդ դրաման, սթրեսը, շոկը նախևառաջ ապրում է երեխան, ծնողի համար ընդամենը լիցքաթափվելու առիթ է դառնում: Չեմ կարող որևէ մեկին խորհուրդ տալ ինչպես դաստիարակել իր երեխային, բայց  կարող եմ խորհուրդ տալ, թե ինչ ինչ գրքեր կարդա, որ կարողանա գլխի ընկնել, թե ինչպես է հնարավոր դաստիարակել երեխային.հետևաբար պետք է կարդալ ժամանակակից, մշակված, լավ գրքեր, որոնք թարգմանում է նաև Newmag հրատարակչությունը»։

 

Ըստ «Կանա» զարգացման-հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Հակոբյանի, սերունդը փոխվում է, ու չի կարելի նույն մեթոդներով շարունակել դաստիարակել բոլոր սերունդներին. «Ամեն անգամ նոր սերնդի, նոր անձի հետ պետք է նոր մարտավրություն ունենալ՝ աշխատելու համար, որպեսզի ամեն ինչ հեշտ լինի: Շատ գովելի է, որ մեր օրերում այսպիսի գրքերը շատանում են, ու ծնողների համար հնարավորություններն ընդլայնվում են»:  

 

Գրքում խորհուրդներ կան նաև տատիկ-պապիկների և այն մարդկանց համար, ովքեր մասնակցություն ունեն երեխայի դաստիարակության գործում: Ամենակարևոր խորհորդը երեխայի հետ հուզական կապի հաստատումն է: Երեխան պետք է զգա, որ իրեն հասկանում են: Ձեռնարկում հոգեբանները ցույց են տալիս, թե ինչպես նման իրավիճակներում ծնողի ճիշտ պահվածքը կարող է երեխայի ուղեղում ստեղծել նեյրոնային կապեր, որոնք հետագայում՝ երեխայի կյանքի շատ տարբեր ու բարդ փուլերում, կարող են նրան միմիայն դրական էմոցիաներ պարգևել։

 

Գնել Նալբանդյանի համոզմամբ, գիրքն այն մասին է, որ չկա ընդամենը մեկ դեղահաբ, խոորհուրդ կամ կանոն, որով կարելի է առաջնորդվել ու կարողանալ լեզու գտնել երեխայի հետ: Այս գիրքը հնարավորություն է տալիս, որ ծնողը, տատիկն ու պապիկը  մտերմանան երեխաների հետ` անկախ նրանից, թե քանի տարեկան են:  

Կարդացեք նաև

 

Տարածել