Ճերմակ ու շքեղ. գարուն-ամառ սեզոնի հարսանեկան նորաոճ զգեստները
Դիզայներները ստեղծել են հարսանեկան զգեստների ամենատարբեր օրինակներ, բոլոր ճաշակների համար` մինիմալիստական, սյուռեալիստական, մարմնագույն շերտավոր տորթ հիշեցնող, թափանցիկ, թռչող ու հակառակը`ծանր կոնստրուկցիաներով, անհնարին թվացող զարդերով ու աքսեսուարներով: Այնպես որ, եթե, մինչև հիմա, փնտրում էիք հարսանեական իդեալական զգեստ, ահա դրանք, ընտրեք:
[caption id="" align="aligncenter" width="699"] Zuhair Murad Couture գարուն-ամառ 2018[/caption]
Կարդացեք նաև.
- Գոֆրեի վերադարձը. 1980-ականների սանրվածքը կրկին նորաձև է
- Տնտեսական փաթեթ կամ նորաձև են տնարար աղջիկները. Ո՞րն է սեզոնի must have-ը
- Pitti Uomo 93. Միլենիալների երազանքի, պճնված տղամարդկանց և գոթական լուքերի մասին
Այս սեզոնին դիզայներները չեն խնայել փետուրներն ու ժանյակավոր փոռերը: Նույնիսկ «ճգնավորական» Պիերպաոլո Պիչոլին ներկայացրեց թափանցիկ տյուլից կարված երկար քողով, ուռած ուսերով փայլուն զգեստներ: Գլխի աքսեսուարի փոխարեն, դիզայները հարսնացուներին առաջարկում է կրել ահռելի մեդուզա-գլխարկ: Կարլ Լագերֆելդն այս անգամ էլ հրաժարվեց դասական ավարտական ճերմակ զգեստից: Հարսանեկան զգեստի փոխարեն, դիզայները պոդիում հանեց փետուրներից կիսաշրջազգեստով սպիտակ սմոքինգ: Շքեղության սիրահարները կարող են ուշադրություն դարձնել Christian Dior –ի ծաղիկներով անձրևանոցին: Շքեղ, հարուստ ու չափազանց հանդիսավոր զգեստների սիրահարներն էլ, իհարկե, չեն կարողանա դիմադրել Elie Saab, Zuhair Murad ու Ralph & Russo-ի հարսանեկան զգեստներին: Ինչպես ցույց տվեց փարիզյան Նորաձևության շաբաթը, այս` գարուն-ամառ սեզոնի հարսանեկան հավաքածուները համեստ հարսնացուների համար չեն:
[gallery ids="49964,49965,49966,49967,49968,49969,49970,49971,49972,49973,49974,49975,49976,49977,49978,49979,49980,49981,49982,49983"]
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
