FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ծխախոտն ու ալկոհոլը նորաձևությունից դուրս են գալիս

Ծխախոտն ու ալկոհոլը նորաձևությունից դուրս են գալիս. ինչո՞ւ և ի՞նչն է գալիս փոխարինելու

Ըստ վիճակագրության, Բրիտանիան հաղթել է ծխելու նորաձևությունն ու ալկոհոլի հանդեպ վճռական գրոհ է սկսել: 1974 թ-ին հասուն տարիքի բրիտանացիների մոտ կեսն ամեն օր ծխախոտ էր ծխում: 2017թ-ին Մեծ Բրիտանիայի ծխող քաղաքացիների թիվը կրճատվեց մինչև 16%, գրում է   The Guardian–ը:
Սոցիոլոգների մեծ մասը միակարծիք է, որ դա բրիտանական իշխանությունների երկարաժամկետ քաղաքականության արդյունքն է:
21-րդ դարի սկզբից Մեծ Բրիտանիայում ակտիվորեն ազդում էին բնակչության վրա: 2003 թ-ին երկրում արգելեցին գովազդել ցանկացած ծխախոտ և թութուն: 2007 թ-ին արգելվեց ծխելն աշխատավայրերում և փակ հանրային տարածքներում:
Ծխելու դեմ այդ վճռական օրենսդրական պայքարի արդյունքը միանգամից զգացվեց. ծխողների թիվը կտրուկ նվազեց, շարունակեցին ծխել նրանք, ովքեր նիկոտինային կախվածություն էին ձեռք բերել: Իսկ մի քանի տարի առաջ այստեղ պետության կոմից նույնպիսի պայքար սկսվեց ալկոհոլի դեմ:
Մեծ Բրիտանիան ալկոհոլի օգտագործման երկար պատմություն և հարուստ մշակույթ ունի: Անպատճառ մի քանի պինտա գարեջուր՝ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ, գլինթվեյն՝ սուրբծննդյան շաբաթվա ընթացքում, մեկ բաժակ շամպայն՝ ամռանը, վիսկի՝ թատրոն գնալուց առաջ: Ալկոհոլն ամուր դիրքեր ունի անգլիացիների կյանքում: Այնքան, որ առանց ալկոհոլի կյանքն անբնական է թվում:
Մեծ Բրիտանիայում ցանկացած չխմող մարդ սովոր է, որ եթե նա չի խմում, շրջապատի մարդիկ դա անոմալիա կհամարեն: Շրջապատում նա ստանդարտ հարցի է հանդիպում. «Հակաբիոտիկնե՞ր ես ընդունում», «Հղի՞ ես», «Մեքենայո՞վ ես»: Շատ բրիտանացիներ պարզապես պատրաստ չեն հավատա, որ մարդը չի ուզում խմել:
Սակայն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունն իր առջև խնդիր էր դրել բնակչությանը, որքան հնարավոր է, շատ ու ակտիվորեն տեղեկացնել ավելորդությունների վնասի մասին: Օրինակներից մեկը. որոշ ժամանակ առաջ Անգլիայի խոշորագույն և շատ հարգված The Lancet բժշկական ամսագիրը զեկույց հրապարակեց, որում ասվում է, որ ալկոհոլի օգտագործման շաբաթական նորման հասուն առողջ մադու համար կազմում է 5 բաժակ գինի կամ 5 պինտա (500մլ-ից մի փոքր ավել) գարեջուր: Այդ սահմանաչափի գերազանցումը սպառնում է ուղեղի կաթվածի, սրտային անբավարարության և մի քանի այլ լուրջ հիվանդությունների հավանականության զգալի ավելացմամբ:
Արդյո՞ք ալկոհոլի հանդեպ բրիտանական կիրքը կարող է նույնպես մարել, ինչպես ծխախոտի հանդեպ:
Վիճակագրությունն ասում է, որ կարող է: Եվ դա արդեն տեղի է ունենում:



Կարդացեք նաև.



Վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն՝ 20-րդ դարի վերջում ծնված սերունդն ավելի քիչ է հակված ալկոհոլ օգտագործելուն, քանի նախորդը՝ նրանց ծնողները: Ժամանակային առումով վերջին թվերը. Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության կողմից հարցված 16-24 տարեկան երիտասարդների միայն 10%-ն է համարում, որ խմելը զիլ է:
Խմելու նորաձևությունը բրիտանական երիտասարդության շրջանում արդեն անցել է: Այսօրվա բրիտանացի ուսանողների և շրջանավարտների մեծ մասը նախընտրում է գումար ծախսել սննդի և ճամփորդության վրա, այլ ոչ թե ալկոհոլի:
Ընդ որում, միջին տարիքի մարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումը չի կրճատվել: Չնայած ալկոհոլի վնասի գիտակցման աճին՝ այդ սերնդից շատերը նախկինի պես կարծում են, որ, օրինակ, կարմիր գինին նպաստում է արյան շրջանառության բարելավմանը:
Սակայն ներկայիս 40-50 տարեկանները կարող են ալկոհոլի հանդեպ վառ արտահայտված սեր ունեցող վերջին սերունդը դառնալ: Հիմքեր չկան համարելու, որ ալկոհոլից հրաժարվելու միտումը կարող է փոխվել: Այն, ըստ ամենայնի, կկիսի ծխախոտի ճակատագիրը:
Սակայն մի հարց բաց է մնում. արդյո՞ք ինչ որ բան փոխարինելու կգա թութունին և ալկոհոլին: Եվ ի՞նչը: Մարիխուանա՞ն: Կամ սինթետիկ թմրանյութե՞րը:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել