Ինչո՞ւ և ինչպե՞ս են Զատիկը 3 անգամ նշում Վրաստանի հայկական գյուղում
Այս օրվա կապակցությամբ` Վրաստանում գտնվող Գումբուրդո հայկական գյուղի պատմությունը [անվան վրացերեն տարբերակը`Կումուրդո]: Այն գտնվում է Ախալքալաքի շրջանում, Սամցխե-Ջավախեթիի լեռնային շրջանում, և այնտեղ մի զարմանալի ավանդույթ կա Զատիկի հետ կապված: Այստեղ նշում են ոչ միայն Զատկի օրը, այլև հաջորդ երեք կիրակի օրերը:
Ծիսակարգը հետևյալն է: Առավոտ շուտ կանայք և երեխաներն ուխտագնացության են գնում Կանաչ ժամ կամ Թագութա եկեղեցի: Կեսօրին Կանաչ ժամի մոտ է հավաքվում գրեթե ողջ գյուղը:
Այս տարի Կրկնակի Զատիկը գյուղում կրկնակի տոն էր. գյուղացիներն ուրախանում էին, որ գործող եկեղեցի ունեն այժմ: Նոր Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Սայաթ և Խաչիկ Սահարյան եղբայրների կողմից: Այն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Վրացական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:
Գումբուրդո գյուղն առանձնանում է Ջավախեթիի շրջանի բոլոր գյուղերից նրանով, որ այստեղ յուրաքանչյուր եկեղեցական արարողություն և ժողովրդական ավանդույթ տոնվում է մեծ ոգևորությամբ և հանդիսավորությամբ: Եկեղեցական տոները Գումբուրդոյում իսկական ժողովրդական միջոցառումներ են:
Կանաչ կիրակին գյուղի աղջիկների և տղաների համար միմյանց տեսնելու բացառիկ հնարավորություն է: Վարդուշ տատն ասում է, որ լավ է, որ երիտասարդների համար նման հնարավորություն կա. «Մեր գյուղում աղջիկները տնից դուրս չեն գալիս: Որտե՞ղ տղաները նրանց տեսնեն»:
Մինչև տղամարդիկ մատաղ են անում, կանայք սեղան են գցում, իսկ երեխաները՝ խաղեր խաղում և վազվզում գյուղով մեկ: Այստեղ երիտասարդության համար էլ է մի քիչ զրուցելու ժամանակ լինում:
Այնուհետև սկսում են տոնել և պարել ազգային, աշուղական և ժամանակակից երգերի ներքո:
Այս տարի գյուղացիներին է միացել «Վաչիան» համույթն ու «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթը, որը եկել է Հայաստանից:
Կարդացեք նաև․
- Իրականում նա Վան Գոգը չէ. հնչյունաբանության առանձնահատկությունները
- 3 պատճառ, թե ինչու է եկեղեցիները անվանական հայկական գորգերով պատելը կարևոր
- Արքունական գաղտնիքներ․ 11 տարօրինակ փաստ թագավորական ընտանիքի մասին
Այստեղ մի այսպիսի ավանդույթ էլ կա: Երիտասարդ հարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և նրանց հրավիրում պարելու՝ փող նվիրելով (ժողովուրդը դրան շաբաշ է ասում): Երիտասարդ կանայք աչքերը չպետք է բարձրացնեն:
2017 ապրիլին՝ Զատիկի նախօրեին, գյուղում մեծ շուքով բացեցին նոր կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին։ Այն կառուցել են Սահարյան եղբայրները՝ Սայատը և Խաչիկը, իսկ օծել է՝ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։