BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը

Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը

Վերջին ամսվա ընթացքում Էդդի Անեմյանի անունը միջազգային ֆեշն մամուլում շատ էր շրջանառում: 24-ամյա ֆրանսահայ դիզայները նախորդ տարվա հունվարին հաղթող էր ճանաչվել «H&M» ապրանքանիշի երիտասարդ դիզայներների մրցույթում, այժմ էլ թողարկվեց նրա կապսուլային հավաքածուն: Ոգեշնչման աղբյուրի, հայկական արմատների և իր երազանքների մասին Էդդին պատմեց newmag-ին տված հարցազրույցում:
- Ֆեշն աշխարհին Էդդի Անեմյան անունը հայտնի դարձավ անցած ձմռանը, երբ դու հաղթեցիր «H&M» ապրանքանիշի մրցույթում: Այժմ էլ թողարկվեց քո հավաքածուն՝ շվեդական ֆեշն հսկայի համար... Ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը:
- Այս հաղթանակը ուշադրություն սևեռեց իմ աշխատանքին: Այն ինձ մեծ ճանաչում բերեց, բազմաթիվ հրապարակումներ եղան հեղինակավոր ֆեշն կայքերում, ֆրանսիական և միջազգային մամուլում: «H&M»-ը տարածում էր ոչ միայն սեփական բրենդը, այլև իմ անունը, ինչի համար ես չափազանց ուրախ եմ: Հաղթանակը և հետագա արձագանքները մամուլում և համացանցում ինձ վստահություն տվեցին, ես համոզվեցի, որ իմ աշխատանքը դուր է գալիս մարդկանց: Ոչ պակաս կարևոր է նաև մրցույթի հաղթողին հատկացվող գումարը, որը որոշ ժամանակ անց ես կներդնեմ իմ սեփական գործում:
- Պատմի՛ րհավաքածուիդ գաղափարի և տեխնիկական առանձնահատկությունների մասին:
- Հավաքածուի ոգեշնչման աղբյուրներն են իտալական կինոն և դերասանուհի Թիլդա Սվինթոնը: Ծաղկավոր գործվածքները կտրտված են երկարությամբ, ապա շերտ առ շերտ կրկին կարված, ինչի շնորհիվ ստեղծվում է նոր պատկեր: Այն բարդ է, այդ պատճառով որոշ դեպքերում համադրել եմ մինիմալիստական սև և սպիտակ հագուստների հետ:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը 

  • Ամենահաջողակ տղամարդ սուպերմոդելները




  • - Երբ թողարկվեց քո հավաքածուն՝ «H&M»-ի համար, ես մտածում էի, որ սա, ամենայն հավանականությամբ, ամենամեծ քանակի թողարկված հագուստն է, որը պատրաստել է հայ դիզայները: Դու գիտե՞ս, թե քո մոդելներից քանի օրինակ է թողարկվել:
    - Հավաքածուն բաղկացած է տասն իրերից, բայց թե ինչ քանակությամբ են դրանք արտադրվել, ես չգիտեմ: Միայն գիտեմ, որ շատ մեծ քանակ չէ. իմ հավաքածուի հագուստները կարելը դժվար և թանկ է: Այդ իսկ պատճառով արտադրության քանակները մեծ չեն եղել, բայց գիտեմ նաև, որ հագուստի մի քանի տեսակներ սպառվել են վաճառքի առաջին իսկ օրը:
    - Հետաքրքիր կլինի իմանալ քո ընտանիքի և հայկական արմատների մասին:
    - Ես հայ եմ և՛ հայրիկիս, և ՛ մայրիկիս կողմից: Ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքից եմ, որտեղ հայկական մեծ համայնք է ապրում: Մեծացել եմ հայկական միջավայրում, հայկական մշակույթի, երգերի, պարերի, հայկական ընթրիքների և միջոցառումների մթնոլորտում: Հայրս ֆրանսահայ է, մայրս` սիրիահայ: Ընտանիքում մենք հիմնականում խոսում ենք հայերեն: Ես շատ հպարտ եմ իմ հայկական արմատներով, իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես հայ եմ:
    - Ինչպե՞ս ես տեսնում քո կարիերայի հետագա զարգացումը: Կցանկանա՞ս աշխատել հայտնի նորաձևության տներից մեկում, թե՞ ցանկանում ես սեփական անունը կրող ապրանքանիշ հիմնել:
    - Ես կցանկանայի աշխատել Փարիզի տարբեր նորաձևության տներում, որպեսզի ձեռք բերեմ փորձ, բայց ես գիտեմ, որ մի օր հիմնելու եմ իմ սեփական ապրանքանիշը. դա իմ երազանքն է: Հուսով եմ՝ կստացվի. ես միշտ երազել եմ հայկական անուն տեսնել նորաձևության բնագավառում: Հրաշալի կլինի, եթե իմ բրենդը հաջողության հասնի Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում, բայց ես դրանից դեռ շատ հեռու եմ: Չէ՞ որ բրենդ ստեղծելը թանկ հաճույք է, իսկ ես ընդամենը միջին խավի ներկայացուցիչ եմ՝ հայկական արմատներով: Բայց երբ մի բանի շատ ես ձգտում, անպայման հասնում ես:

    Տարածել