BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ումի՞ց ազատ և ինչի՞ց անկախ. 25-ամյա Հայաստանի դիլե

Ումի՞ց ազատ և ինչի՞ց անկախ. 25-ամյա Հայաստանի դիլեման

«Ազատություն» ու «անկախություն» բառերը Հայաստանում սովորաբար զգացմունքայնորեն են ընկալում: Արդեն 25 տարի ազատ և անկախ երկրում ենք ապրում, բայց ոչ ոք դեռ չի կարողանում հասկանալի լեզվով բացատրել` ումից ազատ և ինչից անկախ: Ավելին, «ազատ»-ն ու «անկախ»-ը նույնիսկ ընկալվում են որպես հոմանիշներ և հաճախ գործածվում են միմյանց փոխարեն:
Շատերի համար ազատ ընդամենը նշանակում է ինչ-որ լավ բան, անկախ` ինչ-որ հերոսական  բան: Ազատությունը որակվում է որպես սրբազան իրավունք կամ պոետիկ վիճակ, անկախությունը` հայրենասիրության պես մի հրաշալի երևույթ: Ամեն դեպքում այս կարգի ընկալումները կամ բացատրությունները չափելի մեծություններ չեն, խիստ վերացական են ու մետաֆիզիկական, ինչպես բարոյական հաղթանակը, ոգեղեն ընդվզումը, պորտի չակրան, հոգևոր էներգիան ու պատմական հիշողությունը: Մինչդեռ ազատությունը չափելի մեծություն է: Նշանակում է գաղափարապես, քաղաքականապես ազատ այլ երկրից:

Ազատ է այն երկիրը, որն իրականացնում է սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Այս առումով ՀԽՍՀ-ն ազատ երկիր չէր, քանի որ իրականացնում էր ԽՍՀՄ կամ իրականում Ռուսաստանի քաղաքականությունը: Իսկ անկախություն (նույնպես չափելի մեծություն) նշանակում է տնտեսապես ու ֆինանսապես անկախ գոյություն: Այսինքն` այլ երկրի տնտեսական համակարգից ու ռեսուրսներից կախված չլինելը: Այս առումով ՀԽՍՀ-ն անկախ երկիր չէր, քանի որ կախված էր ԽՍՀՄ կամ իրականում Ռուսաստանի ռեսուրսներից ու սպասարկում էր Ռուսաստանի տնտեսությունը:


Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`



Հետևաբար Հայաստանի ազատությունը նշանակում է Ռուսաստանի քաղաքական գերիշխանությունից ազատվելը, անկախությունը` Ռուսաստանի տնտեսական համակարգից կախված չլինելը: Նույնը վերաբերում է ԼՂՀ-ին, բայց Ադրբեջանի  գաղափարական հեգեմոնիայից ազատվելու և ադրբեջանական տնտեսությունից կախված չլինելու առումով: Սա կայսրության ներսում մետրոպոլիայի և գաղութացված երկրի հարաբերությունների սկզբունքային փոփոխություն է, որին սովորաբար դեմ է լինում գաղութարար երկիրը:
 Այս ամենը նշանակում է, որ մեր (կամ գերհզորների ցուցակից դուրս որևէ այլ) երկրի ազատությունն ու անկախությունը քարացած վիճակում չեն, այլ երբեմն մակընթացություն են ապրում, երբեմն` տեղատվություն:

Բնական է, որ երբևէ ԵՄ մտնելու դեպքում ՀՀ սուվերենությունը պետք է կրճատվի քաղաքական ու ֆինանսական առումով (օրինակ` դրամին կփոխարինի եվրոն, ՀՀ-ն ստիպված կլինի ՄԱԿ-ում քվեարկել ՌԴ-ի դեմ): Բնական է նաև, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն զիջել է իր տնտեսական անկախության մի մասը, ՀԱՊԿ-ին անդամակցելով` ռազմական անկախության մի մասը: Փոխարենը ձեռք է բերել ռազմական
Ամպհովանի (ՀՕՊ միասնական համակարգ): Բայց ապագայում գուցե ստիպված լինի հրաժարվել դրամից` հօգուտ ռուբլու: Իսկ գուցե ՀՀ տարածքը վերածվի միջիրանառուսաեվրոպական ազատ առևտրի անկախ գոտո՞ւ` էներգակիրների, ապրանքների ու ծառայությունների տրանզիտային խաչմերուկի գերշահութաբերությամբ: Ու Հայաստանում  մարդիկ կրկին կսկսեն լավ ապրել: Եվ այդ դեպքում ո՞ւր մնաց մեր հարազատ «ազատն ու անկախը»:
newmag #67

Տարածել