Ինչո՞վ էր ավարտվում ամուսնական դավաճանությունը Հին Եգիպտոսում
Չնայած, որ Հին Եգիպտոսում լայն տարածում ուներ բազմակնությունը, բայց քիչ չէին այն տղամարդիկ, ովքեր սիրում և մեծարում էին իրենց միակ սիրելի կնոջն ու հավատարիմ մնում նրան:
Հին եգիպտացի մտածողներից մեկն ասում էր. «Եթե խելոք մարդ ես, ուրեմն ամուսնացիր, պահիր կնոջդ քո տան մեջ ու միշտ սիրիր նրան, ինչպես հարկն է: Կերակրիր ու հագցրու, բուժիր նրա ցավոտ տեղը դեղերով և այնպես արա, որ նրա սիրտը միշտ ուրախ լինի: Քանի դու նրա կողքին ես, թող նա միշտ ծաղկի քո տան մեջ»:
Հղիությունը ստուգելու հին եգիպտական թեստ
Աստվածային մարմնավաճառներ ու բեղմնավոր կանայք. Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում
Գրագիր Անը խորհուրդ էր տալիս տղամարդկանց չկապվել իրենց տարածաշրջանում վատ վարքով հայտնի կանանց հետ, չփոխանակել նրանց հետ կրքոտ հայացքներ: Ինչքան էլ դա գայթակղիչ թվա, իրականում նման է խորը առվի, որտեղ մտնողը չգիտի, թե ուր դուրս կգա:
Չնայած դրան, հին եգիպտական օրենքները ոչ մի տիպի պատիժ չէին նախատեսում` կանանց դավաճանած տղամարդկանց համար: Խաբված կինը որևէ կերպ չէր կարող պատժել իր ամուսնուն: Իսկ այ դավաճան կնոջ պարագայում իրավիճակը բոլորովին այլ էր: Օրինակ` Հին Թագավորության ժամանակներում ամուսնուն դավաճանած կնոջը կարող էին այրել, իսկ նրա մոխիրը` քամուն տալ: Իսկ Նոր թագավորության ժամանակ կնոջն ամուսնական դավաճանության մեջ բռնեցրած տղամարդը իրավունք ուներ նրա մարմինը մասնատել ու դարձնել շնագայլերի կեր:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան